ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ… թղթադրամ

ՖՈՏՈ

Ամեն ոք փողի մասին իր պատկերացումներն ունի: Մեր կյանքն առանց փողի անհնար է պատկերացնել: Մթերք ենք գնում, ավտոբուսի ուղեվարձը վճարում, նոր հագուստ կամ կոմպակտ սկավառակ ձեռք բերում, կինո ենք գնում կամ ճամփորդության մեկնում՝ այդ ամենը փող է պահանջում: Փող և գնել հասկացություններն անբաժանելի են իրարից: Եթե դու ինչ-որ բան ես ուզում գնել, ապա փող ես տալիս և փոխարենը ստանում քո ուզած ապրանքը: Ուրեմն, փողը փոխանակման առարկա է: Հայերեն դրամ բառն առաջացել է հին հունարեն դրահմա բառից և սկզբնապես նշանակել է մի բուռ, մի բռան պարունակություն: Փող բառն իրանյան ծագում ունի և հայտնի է Արևելքի տարբեր լեզուներում: Թղթային փողերը կամ թղթադրամներն առաջին անգամ օգտագործվել են Չինաստանում Սոնգ Դինաստիայի ժամանակ: Այս թղթադրամները, որոնք հայտնի են որպես «Ջիաոզի», զարգացել են սկսած 7-րդ դարից և սրանց մասին տեղեկություններ կարելի է ստանալ վարկային գրառումներից: Դրանք օգտագործվել են մետաղադրամի հետ միասին: 13-րդ դարում թղթային փողերը ճանապարհորդների (նրանցից են՝ Մարկո Պոլոն և Ուիլյամ Ռուբրուկը) միջոցով հայտնի են դարձել Եվրոպայում: 1640 թվականին լոնդոնյան ոսկերիչները սկսել են ի պահ վերցնել հաճախորդների ոսկին և մետաղադրամը՝ փոխարենը նրանց անդորրագիր կամ պարտամուրհակ հանձնելով: Այդ մուրհակները՝ որպես կանոն, շատ մեծ գումարի դիմաց էին տրվում և կարող էին որպես վճարման միջոց օգտագործվել ու ձեռքից ձեռք փոխանցվել՝ առանց թանկարժեք մետաղների տեղաշարժի անհրաժեշտության: Դա էապես հեշտացրել է դրամաշրջանառությունը, քանի որ թուղթը թեթև է և իր արժեքի հետ անմիջական կապ չուներ: Հասարակ մուրհակներն, ըստ էության, արդեն իսկ կարելի է ասել առաջին եվրոպական թղթադրամներն են եղել, որովհետև դրանք կարելի էր փոխանցել ուրիշի: Արդյունքում երբ Անգլիայի թագավորը, որը ոսկերիչներից 1.3 մլն ֆունտ ստեռլինգ էր պարտք վերցրել, 1672 թվականին հրաժարվել է պարտքը վերադարձնել և ոսկերիչների մեծ մասը  սնանկացել են: Նորվեգիան և Անգլիան գրեթե միաժամանակ են սկսել  թղթադրամների թողարկումը: Եվրոպայում  առաջին անգամ թղթադրամները թողարկվել են 1661 թվականին Սթոքհոլմսի բանկում և կրկին օգտագործվել են մետաղադրամի հետ միասին: 17-րդ դարի վերջերին թղթադրամ տպելը մոդայիկ է դարձել: Առաջին տպագրիչներից են եղել Հյուսիսային Ամերիկայի բրիտանական գաղութները: 1690 թվից Մասաչուսեթը նման բանկային չեկերով էր վճարում Կանադա մեկնած վարձկան զինվորների վարձը: Շուտով իրար հաջորդել են թղթադրամների նոր թողարկումներ: 19-րդ դարի առաջին կեսին աշխարհում կարևոր փոփոխություններ են կատարվել, որը մեծ քանակությամբ փող էր պահանջում: Առաջին համաշխարհային արժութային համակարգը ստեղծվել է տարերայնորեն՝ արդյունաբերական հեղաշրջման հետևանքով երկրների միջև առևտրային հարաբերությունների ընդլայնման արդյունքում: Քաղաքներում գործարաններ և ֆաբրիկաներ են կառուցվել, մարդիկ գյուղերից տեղափոխվում են քաղաքներն աշխատանք ունենալու համար: Պետություններն իրենք սկսել են շրջանառության մեջ թղթադրամ մտցնել և առանձին բանկերին թույլ տալ թղթադրամներ  թողարկել: 1871 թվականին Գերմանական կայսրության ստեղծումից հետո երկրում արմատական դրամական բարեփոխումներ են անց կացվել և ստեղծվել է միասնական արժույթ, որը կոչվել է մարկ:

 Нет описания.


Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular