ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բայդենն ազդարարել է Վիետնամ կատարելիք այցի մասին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Նախագահ Ջո Բայդենը երեքշաբթի հայտարարել է, որ շուտով կմեկնի Վիետնամ, այցը գնահատվելու է որպես տարածաշրջանում ԱՄՆ ազդեցության ամրապնդում՝ փորձելով դիմակայել Չինաստանին, տեղեկացրել է NBC News-ը։

Բայդենի մեկնաբանությունները ներառվել են Նյու Մեքսիկոյում միջոցների հավաքման միջոցառումների ժամանակ նրա ունեցած ելույթների մասին հաշվետվությունում։

Բայդենը հուլիսի 29-ին Ֆրիպորտում (Մեն նահանգ) ընտրարշավի ընդունելության ժամանակ հայտարարել էր, որ Վիետնամի ղեկավարը կցանկանար հանդիպել իր հետ։

«Ինձ զանգահարեց Վիետնամի ղեկավարը, նա ուզում է հանդիպել ինձ հետ, երբ ես գնամ G20-ի գագաթաժողովին,- ասել է Բայդենը հուլիսյան միջոցառման ժամանակ։- Նա ցանկանում է մեզ վերածել խոշոր գործընկերոջ՝ Ռուսաստանի եւ Չինաստանի կողքին։ Ի՞նչ եք կարծում, բանն ի՞նչ է։ Ոչ, ես չեմ կատակում»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular