ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մոսկվայի շրջանում պայթյուն է տեղի ունեցել. կան տուժածներ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ՌԴ Մոսկվայի մարզի Սերգիև Պոսադ քաղաքում պայթյուն է տեղի ունեցել Զագորսկի օպտիկական և մեխանիկական գործարանի տարածքում. այդ մասին հայտնում է արտակարգ իրավիճակների ծառայությանը:

Սերգիև Պոսադում ZOMZ-ում տեղի ունեցած պայթյունի պահը ֆիքսել են հսկողության տեսախցիկները։ Գործարանի աշխատակիցները ամբողջությամբ տարհանվել են։ 

Պայթյունից հետո հինգ մարդ մարմնական 100 տոկոս այրվածքներով հոսպիտալացվել է։

Ընդհանուր առմամբ տուժել է 38 մարդ։ Բացի այրվածքներով հիվանդներից, շտապօգնությունում է 15 հոգի՝ բեկորային վնասվածքներով, 17-ը՝ թեթև վնասվածքներով։ Կա հավանականություն, որ դեռ մարդիկ կան փլատակների տակ:

Վնասվել են նաև «Լուչ» մարզահամալիրը, թիվ 19 և 21 դպրոցները, Սերգիև Պոսադ վարժարանը և մոտ 20 բազմաբնակարան շենքեր։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular