ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վահե Ղազարյանը քննարկել է Իրանի հետ համագործակցության ընդլայնման հնարավորությունները

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ՆԳ նախարար Վահե Ղազարյանը օգոստոսի 8-ին ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՆԳՆ-ից:

Շնորհավորելով դեսպանին՝ ՆԳ նախարար Վահե Ղազարյանը բարձր է գնահատել երկու երկրների դարավոր և առանձնահատուկ բարեկամական հարաբերությունները, նաև ընդգծել է իրավապահ ոլորտում փոխգործակցությունն ամրապնդելու և առավել զարգացնելու փոխադարձ պատրաստակամությունը։

ՆԳ նախարարը նշել է, որ իրանական կողմի հետ համագործակցությունն իրականացվում է 2012 թվականի հուլիսի 10-ին ստորագրված «Իրանի Իսլամական Հանրապետության ներքին գործերի նախարարության և Հայաստանի Հանրապետության ոստիկանության միջև համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագրի հիման վրա։ Վահե Ղազարյանն առանձնահատուկ կարևորել է սերտ գործակցությունը կազմակերպված հանցավորության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարում։

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ դեսպան Մեհդի Սոբհանիին ողջունել է ՆԳ նախարարության կազմավորումը և ոլորտում ընթացող բարեփոխումները, պատրաստակամություն է հայտնել առավել ամրապնդելու արդեն իսկ ձևավորված փոխգործակցությունը:

Հանդիպման ընթացում կողմերը քննարկել են ՆԳ նախարարության ձևավորման աշխատանքներին վերաբերող, ինչպես նաև համագործակցության ամրապնդմանն ու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular