ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Չափազանց կարեւոր է ապահովել անխոչընդոտ տեղաշարժը Լաչինի միջանցքով. Լանդսբերգիս

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելյուս Լանդսբերգիսը X-ի (Twitter) իր միկրոբլոգում տեղեկացրել է հայ գործընկերոջ՝ Արարատ Միրզոյանի հետ ունեցած զրույցի մասին։

Լիտվայի արտաքին գործերի նախարարը նշել է, որ զրույցի ընթացքում անհանգստություն է հայտնել Լաչինի միջանցքի շրջափակման պատճառով առաջացած ծանր հումանիտար հետեւանքների առիթով։

«Չափազանց կարեւոր է ապահովել անխոչընդոտ տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ Միջազգային դատարանի հրամանին համապատասխան։ Հաստատել եմ իմ ամուր համոզվածությունը, որ անհրաժեշտ է աշխատանք համապարփակ եւ ամուր խաղաղության հասնելու համար»,- նշել է Գաբրիելյուս Լանդսբերգիսը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular