ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանի ԱԳՆ-ում մեղադրել են Ռուսաստանին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ղարաբաղի հարցը Ռուսաստանի համար յուրատեսակ գործիք է տարածաշրջանում իր երկարաժամկետ ներկայությունն ապահովելու համար։ Այս առումով հարկ է նշել, որ այս պահին խաղաղապահ զորախումբը  չի կատարում իր խնդիրները, այդ թվում՝ ամրագրված 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության 4-րդ կետում, որը նախատեսում է Հայաստանի զինված ուժերի դուրսբերում Ադրբեջանի տարածքից։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ վերլուծության և ռազմավարական հետազոտությունների վարչության ղեկավար Մախուր Գասիմովը, հաղորդում են տեղական լրատվամիջոցները։

Այսպիսով, Բաքուն հերթական անգամ որոշեց դիմել մանիպուլյացիայի։

Նախ՝ Ադրբեջանի տարածքում Հայաստանի զինված ուժեր չկան։ Ընդհակառակը, ադրբեջանական ստորաբաժանումներն են, որ շարունակում են օկուպացված պահել Հայաստանի տարածքը։

 

Երկրորդ, եթե Բաքուն նկատի ունի Արցախը, որն իրենն է համարում, ապա այնտեղ էլ չկան Հայաստանի զինված ուժեր, այլ կա Պաշտպանության բանակ, որն անհրաժեշտ գործիք է արցախահայությանը բնաջնջումից  պաշտպանելու համար, քանի որ հենց այդպիսին է  Ադրբեջանի վարած քաղաքականությունը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular