Գերմանիան առաջարկել է երկարաձգել Լեհաստանում Patriot ՀՕՊ համակարգերի տեղակայումը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԼեհաստանում երեք Patriot հակաօդային պաշտպանության համակարգերի տեղակայումը երկարաձգել մինչև 2023 թվականի վերջ, հայտնել է երկրի պաշտպանության նախարարությունը։
Նշվում է, որ այս Patriot համակարգերը անհրաժեշտ են ՆԱՏՕ-ի արագ արձագանքման ուժերի կողմից 2024 թվականին օգտագործելու համար, և պետք է տեխնիկական սպասարկում անցնեն, գրում է Ամերիկայի ձայնը։
Հիշեցնենք, որ տարեսկզբից Լեհաստանի Զամոշ քաղաքում, որը գտնվում է Ուկրաինայի սահմանից 50 կմ հեռավորության վրա, շուրջ 300 գերմանացի զինվորական և 3 Patriot զենիթահրթիռային համակարգեր են տեղակայվված՝ քաղաքը և Ուկրաինայի հետ հաղորդակցության երկաթուղային ամենակարևոր հանգույցը պաշտպանելու համար։
Այնտեղ ՆԱՏՕ-ի զորքերի տեղակայման պատճառ է դարձել խոցված ռուսական հրթիռի հետ կապված միջադեպը, որի բեկորներն ընկել են լեհական Պրժևոդով գյուղում 2022 թվականի նոյեմբերին, որից հետո մտավախություն կար, որ Ուկրաինայում Ռուսաստանի սանձազերծած պատերազմը կարող է տեղափոխվել սահման։
Ցամաքային հակաօդային պաշտպանության համակարգերը, ինչպիսիք են Raytheon's Patriot-ը, նախատեսված են մոտեցող հրթիռները որսալու համար:
Այդուհանդերձ, դրանք այդքան էլ շատ չեն ՆԱՏՕ-ի երկրների սպառազինության մեջ, քանի որ սառը պատերազմի ավարտից հետո շատ երկրներ կրճատեցին հակաօդային պաշտպանության համակարգերի քանակը։
Ուկրաինայի իրադարձությունները ստիպեցին ՆԱՏՕ-ի դաշնակիցներին շտապ լրացնել սպառազինության սեփական բացերը՝ միաժամանակ Կիևին հակաօդային պաշտպանության համակարգեր մատակարարելով՝ Ռուսաստանի հարձակումները հետ մղելու համար: