ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մոսկվայի եւ Սեւաստոպոլի մերձակայքում ոչնչացվել են անօդաչու թռչող սարքեր

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ռուսաստանի Կալուգայի մարզի Մալոյարոսլավսկի շրջանի եւ Մոսկվայի մարզի Օդինցովսկի շրջանի վրա հակաօդային պաշտպանության ուժերը ոչնչացրել են Մոսկվա թռչող երկու անօդաչու թռչող սարքեր։ ՌԴ Պաշտպանության նախարարության տվյալներով՝ հակաօդային պաշտպանության համակարգերը Սեւաստոպոլի մերձակայքում խոցվել են 2 անօդաչու թռչող սարք, որոնք ընկել ենընկել են Սեւ ծովում։

Ըստ РБК-ի՝ մինչ այդ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել էր, որ առավոտյան ժամը մոտավորապես չորսին հակաօդային պաշտպանության համակարգերը քաղաքին մոտեցող երկու անօդաչու թռչող սարքեր են խոցել՝ մեկը Կալուգայի շրջանում, մյուսը՝ Կենտրոնական օղակաձեւ ճանապարհի մոտ։

Baza տելեգրամյան ալիքը գրել է, որ «Կարպետ» պլանի մասին հայտարարվել է Մոսկվայի Վնուկովո օդանավակայանում ժամը 02:30-ի սահմաններում։ Որպես կանոն, այն ներմուծվում է, երբ երկնքում անհայտ կամ վտանգավոր առարկաներ են հայտնաբերվում։ Ալիքի տվյալով՝ հետաձգվել է 11 չվերթ։

Նշենք, որ մայիսից ի վեր Մոսկվայի շրջանը բազմիցս ենթարկվել է անօդաչու սարքերի հարձակմանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular