ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արարատ Միրզոյանի զանգերը մտահոգության առիթ են տալիս

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Արտգործնախարար Արարատ Միրզոյանը երեկ չափազանց ակտիվ է եղել, հեռախոսազրույցներ ունեցել մի ամբողջ շարք արևմտյան երկրների արտգործնախարարների հետ, իսկ օրն էլ եզրափակել է ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Յուրի Քիմի հետ ունեցած հեռախոսազրույցով։ Միրզոյանը հեռախոսազրույցներ է ունեցել Իսպանիայի և Հունաստանի իր գործընկերների հետ, նաև զրուցել Լիտվայի և Բուլղարիայի արտգործնախարարների հետ, իսկ Յուրի Քիմի հետ հեռախոսազրույցում, ըստ պաշտոնական հաղորդագրության, ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի՝ արդեն իսկ 8 ամիս տևող ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում սրվող իրավիճակը, որը միջազգային հանրության աչքի առաջ կարող է վերածվել իսկական հումանիտար աղետի։

Թեև պաշտոնական հաղորդագրությունը հիմնականում Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի մասին է, սակայն մեր տեղեկություններով՝ եվրոպական երկրների արտգործնախարարներն ու ԱՄՆ փոխպետքարտուղարը փորձել են հենց Արարատ Միրզոյանից տեղեկություններ ստանալ իրենց մտահոգող մի շարք հարցերի շուրջ, այդ թվում նաև Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորի շուտափույթ փոփոխության։

Փաշինյանը վաղուց է Արևմուտքին խոստացել, որ փոխելու է իր արտաքին քաղաքական վեկտորը՝ ռուսական ազդեցության դաշտից անցնելով Արևմուտքի ազդեցության տակ։ Վերջին շրջանում, սակայն, Արևմուտքում խիստ կասկածներ ունեն այս հարցում և փորձում են հենց Միրզոյանից ճշտել՝ արդյոք պայմանավորվածությունները մնացել են ուժի մեջ, թե Փաշինյանը կարող է ինչ-որ պահի հետ քայլ անել։

Ըստ էության, Հայաստանին դրել են փակուղու առաջ։ Շաբաթներ առաջ էլ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նշել էր, թե ԱՄՆ -ն պարտադրում է Ստեփանակերտին իր ներկայությամբ բանակցություններ վարել Բաքվի հետ, իսկ մերժելու դեպքում սպառնում էր հակաահաբեկչական գործողությունների դրդել Ադրբեջանին։ Ի դեպ, նախատեսված երկու հանդիպումներ՝ Բուլղարիայում և Սլովակիայում արդեն իսկ ձախողվել են, սակայն Արևմուտքը չի դադարեցնում Լեռնային Ղարաբաղի հարցը փաթեթային եղանակով շուտափույթ լուծելու իր քայլերը։ 

Գայանե Մուրադյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular