ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ուկրաինական 11 անօդաչու փորձել են գրոհել Սևաստոպոլը, ևս 2-ը՝ Մոսկվան. ՌԴ ՊՆ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ անցած գիշեր ուկրաինական 11 անօդաչու թռչող սարք փորձել են գրոհել Սևաստոպոլը, սակայն անօդաչուները վնասազերծվել են։

«Սևաստոպոլ քաղաքի մոտակայքում 2 անօդաչու թռչող սարքեր խոցվել են հերթապահության ժամանակ, ևս 9-ը ճնշվել են ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցով և առանց թիրախին հասնելու՝ կործանվել են Սև ծովում»,- ասվում է հաղորդագրությունում։

Զոհեր և ավերածություններ չկան, գրում է dw.com-ը։

ՌԴ պաշտպանության նախարարությունը նաև մանրամասներ է ներկայացրել Մոսկվայի վրա երկու անօդաչու թռչող սարքի գիշերային հարձակման մասին, ինչի մասին ավելի վաղ գրել էր քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։

Սոբյանինը հայտնել է, որ գիշերը երկու գրոհային անօդաչու թռչող սարքեր փորձել են գրոհել քաղաքը, որոնք խոցվել են հակաօդային պաշտպանության համակարգերի կողմից։

«Գիշերը, ժամը մոտավորապես ժամը չորսին, հակաօդային պաշտպանությունը խոցել է քաղաքի ուղղությամբ թռչող երկու հարվածային անօդաչու թռչող սարք՝ մեկը՝ Կալուգայի մարզում, մյուսը՝ Կենտրոնական օղակաձև ճանապարհի տարածքում»,- գրել է նա հեռագրում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular