ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանում Ռուսաստանի նոր դեսպանը Ալիևին է հանձնել իր հավատարմագրերը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է երկրում Ռուսաստանի նոր դեսպան Միխայիլ Եվդոկիմովի հավատարմագրերը, հայտնում է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը։

Հուլիսի 18-ին Եվդոկիմովին ընդունել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։

Եվդոկիմովի` Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան նշանակվելու մասին հայտնի է դարձել հունիսի 14-ին։ Այս պաշտոնում նա փոխարինել է Միխայիլ Բոչարնիկովին, որն  աշխատել է Բաքվում 2018 թվականից։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, Եվդոկիմովը ծնվել է 1959թ.-ին։  Ունի արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական ​​աստիճան։ 2011 թվականից  զբաղեցրել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության ԱՊՀ երկրների առաջին վարչության տնօրենի պաշտոնը, որը պատասխանատու է համագործակցության տարածքում բազմակողմ փոխգործակցության հարցերի համար։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular