Սանոսյանն Իրանի նորանշանակ դեսպանի հետ քննարկել է համատեղ ծրագրերը
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Մեհդի Սոբհանի գլխավորած պատվիրակությանը։
Նախարարը ողջունել է նորանշանակ դեսպանին եւ հաջողություններ մաղթել հայաստանյան առաքելության ընթացքում։
Երկուստեք կարեւորվել է հայ-իրանական ջերմ, բարեկամական հարաբերությունները եւ այն խորացնելու անհրաժեշտությունը։ «Ուրախալի է փաստել, որ մեր հարաբերությունները լավ տեմպերով զարգանում են, բայց առկա է մեծ ներուժ այլ ուղղություններով եւս հարաբերությունները զարգացնելու, խորացնելու համար»,-ասել է նախարարը՝ ընդգծելով հատկապես էներգետիկ ոլորտում առկա համագործակցության կարեւորությունը։
Հանդիպման ժամանակ քննարկվել է համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքը։