ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քաղաքացին ոստիկանությանը հայտնել է, որ պատերազմի մասնակից է և զենք-զինամթերքը թողել է գերեզմանատան մոտ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Օգոստոսի 9-ին ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել է, որ Արցախյան պատերազմի մասնակից է և իր հետ բերած զենք-զինամթերքը թողել է Մրգավան գյուղի գերեզմանատան մոտ:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նշված վայրում հայտնաբերել են պոլիէթիլենային պարկ, որի մեջ կային «ԱԿ-74» տիպի 5,45 տրամաչափի ինքնաձիգ՝ 2 դատարկ պահունակով, 5,45 և 7,62 տրամաչափի՝ 57 փամփուշտ, 3 նռնակ, որոնցից 1-ը՝ պայթուցիչով:

Հանգամանքները պարզվում են:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular