ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Զելենսկին վստահ է, որ F-16 կործանիչներ կստանա

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին չի կասկածում F-16 կործանիչներ ստանալու հարցում։

«Ես կասկած չունեմ, որ մեր երկնքում F-16-ներ  կունենանք», - ասել է նա:

Նրա խոսքով, «մենք աշխատում ենք ամեն օր, ամեն  շաբաթ, որպեսզի մեր երկնքի պաշտպաններն ունենան ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր և հրթիռներ դրանց համար: Վաղը ես շարունակելու եմ  այս աշխատանքը, փորձում եմ առավելագույն պաշտպանությունը  տալ երկնքին»,- տեղեկացնում է «Ինտերֆաքս-Ուկրաինան»։

«Մեր ամբողջ տարածքի համար  ավելի շատ ՀՕՊ համակարգեր են պահանջվում, քան ունենք հիմա։ Քայլ առ քայլ մենք այս «ավելի շատը» վերածում ենք մեր օդուժի, մեր ՀՕՊ-ի, մեր շարժական կրակային բրիգադների կոնկրետ հնարավորությունների»,- ասել է նա՝ նշելով, որ «մենք մեր զինվորների համար ավելի շատ կոնկրետ գիտելիքներ ենք  պատրաստում  ժամանակակից կործանիչների մասին»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular