ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ֆիդանն անուղղակիորեն խոստովանել է թուրք զինվորականների մասնակցությունը 44-օրյա պատերազմին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անուղղակիորեն ընդունել է, որ թուրք զինվորականները մասնակցել են արցախյան 44-օրյա պատերազմին։ TRT Haber-ի հաղորդմամբ՝ ավելի վաղ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թուրքիայի ազգային հետախուզությունը 13 տարի ղեկավարած Ֆիդանին պարգևատրել էր պետական ծառայության համար մեդալով:

Ֆիդանը, ելույթ ունենալով պարգևատրման արարողության ժամանակ, հայտարարել է, որ այդ մեդալը ստանում է Լիբիայում, Ղարաբաղում, Սիրիայում և Իրաքում Էրդողանի հրամանները կատարելու ընթացքում զոհված ընկերների անունից:

Թուրքիայի և Ադրբեջանի պաշտոնյաները նախկինում ևս չեն թաքցրել Թուրքիայի ուղղակի կամ անուղղակի մասնակցությունը 44-օրյա պատերազմին։ Այսպես` այս տարվա ապրիլին նախկին արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ առանց թուրքական զենքի Ադրբեջանի համար դժվար կլիներ գրավել Լեռնային Ղարաբաղը։ Սակայն առաջին անգամ է, որ թուրքական կողմը խոսում է արցախյան ռազմական գործողությունների ժամանակ իր զինվորականների մահվան մասին։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular