ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կիևը հայտարարել է ուկրաինական նավահանգիստներից առևտրային նավերի համար ժամանակավոր միջանցքների մասին

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հայտարարել է, որ հուլիսի 21-ի կեսգիշերից ցանկացած նավ, որը մեկնում է Սև ծով Ռուսաստանի Դաշնության և ժամանակավոր օկուպացված տարածքում գտնվող Ուկրաինայի ծովային նավահանգիստների ուղղությամբ, Ուկրաինան կարող է համարել որպես ռազմական բեռներ՝ բոլոր համապատասխան ռիսկերով, փոխադրող նավ։

Այս մասին հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության ազգային համալսարանի իրավական ապահովման բաժնի ղեկավար, արդարադատության գնդապետ Միխայիլ Պրոխորենկոն, փոխանցում է  Military Media Center-ը։ 

Պրոխորենկոն նշել է, որ այդ միջոցները համապատասխանում են Քաղաքացիական բնակչության պաշտպանության մասին Ժնևի կոնվենցիայի պահանջներին։ Նա ընդգծել է, որ զինված հակամարտության մասնակից երկիրը պարտավոր է նախազգուշացնել խաղաղ բնակչությանը, այդ թվում՝ ծովում ռազմական գործողությունների դեպքում, գրում է  УНИАН-ը։

Զինվորականներն ընդգծել են, որ այս քայլը կոչված է կանխարգելիչ կերպով ապահովելու և ուշադրություն հրավիրելու այն նավերի վրա, որոնք ռազմական գործողությունների ժամանակ կարող են ձեռք բերել ռազմական օբյեկտի կարգավիճակ կամ վերածվել ռազմական կամ օժանդակ նավերի։

Բացի այդ, ինչպես հայտնել են Ուկրաինայի Զինված ուժերի ռազմածովային ուժերը, այժմ հայտարարվել են նոր ժամանակավոր երթուղիներ դեպի(-ից) Ուկրաինայի նավահանգիստներ շարժվող քաղաքացիական նավերի համար։ Դա արվել է Ուկրաինայի Զինված ուժերի ռազմածովային նավատորմի օգոստոսի 8-ի նավագնացության հրամանի համաձայն։ Միևնույն ժամանակ հաղորդվում է, որ բոլոր երթուղիներում պահպանվում է Ռուսաստանի Դաշնությունից ռազմական և ականային սպառնալիք։ 

«Ավելի վաղ այդ երթուղիներն առաջարկել էր Ուկրաինան՝ դիմելով Միջազգային ծովային կազմակերպությանը (IMO), որը ճանաչեց մեր պետության ազատ առևտրային նավարկության իրավունքը, որը երաշխավորված է միջազգային ծովային իրավունքով։ IMO-ն Ռուսաստանին կոչ է արել կատարել միջազգային կոնվենցիաները և դադարեցնել Սև ծովում առևտրային նավագնացության սպառնալիքները»,- հայտնել են Ուկրաինայի ռազմածովային ուժերը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular