ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրանը հերքում է Ուկրաինայի հետ պատերազմում Ռուսաստանին աջակցելու մասին մեղադրանքները

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը հերքել է այն պնդումները, թե իր երկիրն աջակցում է Ռուսաստանին Ուկրաինայի դեմ պատերազմում՝ ընդգծելով, որ Իրանը չի աջակցում այս հակամարտության կողմերից ոչ մեկին և շարունակում է աջակցել քաղաքական լուծմանը, հաղորդում է ИРНА-ն։

Կիևը և նրա արևմտյան դաշնակիցները ամիսներ շարունակ մեղադրում են Իրանին՝ Ուկրաինայի դեմ օգտագործելու համար Ռուսաստանին անօդաչու սարքեր տրամադրելու մեջ։ 

Ամիր Աբդոլլահյանը հերքել է այդ մեղադրանքները՝ որպես անհիմն և հայտարարել, որ Ուկրաինան իր պնդումները հաստատող որևէ ապացույց չի ներկայացրել։ 

 

Ես մի քանի անգամ քննարկել եմ այդ հարցն իմ ուկրաինացի գործընկերոջ հետ, և Իրանը նույնիսկ համաձայնել է հանդիպել երկու երկրների ռազմական պատվիրակություններին, ասել է Իրանի արտգործնախարարը՝ Հարավաֆրիկյան Հանրապետության ԱԳ նախարար Նալեդի Պանդորի հետ Պրետորիայում կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, ուր նա ժամանել է այցով։

Աբդոլլահյանի խոսքով՝ Իրանի և Ուկրաինայի ռազմական պատվիրակները հանդիպել են Օմանում 7 ամիս առաջ, «սակայն ուկրաինական կողմը հիմնավոր ապացույցներ չի ներկայացրել», - ասել է նա։

Բացի այդ, նա հավելել է, որ ռուս պաշտոնյաները հավաստիացրել են Իրանին, որ Մոսկվան երբեք չի օգտագործի իրանական ռազմական տեխնիկան, որը տրամադրվել է Ռուսաստանին՝ որպես Ուկրաինայի դեմ երկկողմ պաշտպանական համագործակցության մաս:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular