ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կդիմի՞ արդյոք Հայաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Կդիմի՞ արդյոք Հայաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին Լեռնային Ղարաբաղի շրջափակման հարցով, թե՝ ոչ, առայժմ հստակ պատասխան չկա։ Նախօրեին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ուղերձով դիմել էր միջազգային հանրությանը, նաև Հայաստանի Հանրապետության իշխանություններին, կոչ արել Արցախի շրջափակման և հումանիտար աղետի թեման բարձրացնել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում։ Մինչ այս պահը Հայաստանի արտգործնախարարությունը որևէ կերպ չի մեկնաբանում՝ դիմելու է, թե՝ ոչ, միայն հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարությանը «Սիվիլնեթի» հետ զրույցում հաստատել է, թե Հայաստանն Արցախի փակ միջանցքի հարցը կբարձրացնի ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում, սակայն, թե ե՞րբ հստակ չէ, ընդ որում, ըստ Մարուքյանի, Հայաստանն աշխատում է այն ուղղությամբ, որ անվտանգության խորհրդի անդամներն ու հատկապես 5 մշտական անդամներից որևէ մեկը չխոչընդոտեն գործընթացին։

Մշտական անդամներն են Միացյալ Նահանգները, Ռուսաստանը, Չինաստանը, Ֆրանսիան ու Մեծ Բրիտանիան։ Հաշվի առնելով այս երկրների ունեցած հակասությունները՝ Ռուսաստանի և Չինաստանի հետ՝ բարդ է ասել, թե ինչերով կավարտվի ՄԱԿ –ի անվտանգության խորհուրդ դիմելը։ Ըստ Մարուքյանի՝ հարկավոր է որպեսզի այս մի դիմումը՝ «կրակոցը», «խալաստոյ»՝ իր բառերով չլինի, մինչդեռ ՄԱԿ անվտանգության խորհուրդը մինչ օրս որևէ բանաձև չի ընդունել Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության վերաբերյալ։

Միակ ռեալ և իրական փաստաթուղթը, որը ստացվել է Արևմուտքից, միջազգային քրեկան դատարանի նախկին դատախազ Լուիս Օկամպոյի զեկույցն է, որտեղ արգենտինացի անվանի իրավաբանը փաստում է, որ Ադրբեջանը իսկական ցեղասպանություն է իրականացնում Արցախում։ Արդյոք Հայաստանի իշխանությունները կհամարձակվե՞ն այս հարցով Ալիևին պատասխանատվության ենթարկելու հայտ ներկայացնել միջազգային որևէ կառույցի և դատարանի, թե՝ ոչ, գործող վարչախմբից որևէ մեկը չի պատասխանել։

Ըստ էության՝ Հայստանի գործող իշխանություններն իրենք էլ վախենում են որևէ կերպ զայրացնել Իլհամ Ալիևին, կամ էլ ունեն պայմանավորվածություններ՝ ամեն գնով Արցախը «ինտեգրելու» Ադրբեջանին և փորձում են չքաշվել այս քաղաքական զարգացումների մեջ՝ փաստացի Արցախին միայնակ, դեմ հանդիման թողնելով թուրք-ադրբեջանական տանդեմի առջև։

Վերգինե Սարգսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular