ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կառավարությունը հավելյալ 500 մլն դրամ կհատկացնի անպտուղ զույգերի բժշկական ծառայությունների համար

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կառավարությունն Առողջապահության նախարարությանը կհատկացնի լրացուցիչ 500 մլն դրամ անպտուղ զույգերի համար վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության ծառայություններ մատուցելու համար։

Նախագծով նախատեսվում է ՀՀ 2023թ. պետական բյուջեով նախատեսված ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին ավելացնել ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի «Առողջապահություն» բաժնի «1200. «Մոր եւ մանկան առողջության պահպանում» ծրագրի 11006. «Անպտուղ զույգերի համար վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության ծառայություններ» միջոցառմանը հատկացված միջոցները 2.6 մլրդ դրամի չափով՝ մինչեւ 2023 թվականի ավարտը 750 շահառուների արտամարմնային բեղմնավորման, 370 շահառուների սերմնավորման եւ 1300 շահառուների պատճառագիտական ծառայություններ տրամադրելու համար:

Անահիտ Ավանեսյանը Կառավարության նիստում հայտարարեց, որ նախկին 38 բնակավայրերի փոխարեն 194 սահմանամերձ բնակավայրերի բնակիչները հնարավորություն կունենան միանալու այս ծրագրին:

Նա ամփոփեց նաև ծրագրի արյունքները. «Արդյունքում ծրագրի շահառու դարձան նաև պատերազմում զոհված զինծառայողների ծնողները: Նրանց համար գործարկվեց նաև փոխնակ մայրության ծրագիրը, ինչի արդյունքում նրանց ընտանիքներում վառվեց լույսի ճրագը: Ծրագիրն ունի չափազանց մեծ պահանջարկ: Այս ընթացքում արդյունավետությունը, այսինքն՝ ծնված բալիկների թիվը կազմել է 31,6 տոկոս, ինչը բավարարում է միջին ցուցանիշներին զարգացած երկրներում: Ծրագրի շրջանակներում զոհված զինծառայողների մայրերի համար տարիքային ոչ մի սահմանափակում չի գործում:

Ծրագիրը վերափոխվեց. շահառու դարձան մինչև 36 տարեկան երկու տարի և ավելի անպտղություն ունեցող բոլոր անզավակ կանայք: Սահմանամերձ բնակավայրերում բնակվող 36-42 տարեկան կանայք, ովքեր ունեն երկրորդ բալիկ ունենալու դժվարությունները: Այս տարվա միայն 7 ամսվա ընթացքում սպասարկվել և բուժման տարբեր փուլերում են գտնվում 2876 շահառու, արձանագրվել է արդեն 301 հղիություն, ծնվել է 57 բալիկ՝ 9 զոհված զինծառայողների ընտանիքներում»,- ասաց նախարարը:
Ավանեսյանը հայտնեց նաև, որ առաջիկայում մարզային քաղաքներում կբացվեն առաջին փուլը գործարկող կենտրոններ, կսկսեն Գյումրից, այնուհետև Վանաձորում և Գորիսում ևս կունենան ծրագրի իրագործման հնարավորություն:

Փաշինյանն իր հերթին շեշտեց, որ պետք է տարիքային շեմի սահմանափակում չմտցնել:

Նա նաև ներկայացրեց այս տարվա առաջին 7 ամսում ծնունդների ցուցանիշները, նշելով, որ այս տարի 540-ով ավելի երեխա է ծնվել, քան ամբողջ 2022 թվականին։ Փաշինյանն ընդգծեց, որ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տվյալների, այս տարվա առաջին կիսամյակում, վերջին 20 տարվա նույն ժամանակահատվածում գրանցված մահերի ամենացածր ցուցանիշը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular