ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայ զինվորականները Փաշինյանի վրայից պոկել են դիմակը. Հիմա իրադարձությունների ընթացքը կփոխվի

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Dzen.ru-ն գրում է, որ համացանցում հայտնվել է Հայաստանի քաղաքական իրավիճակի վերլուծություն։ Նյութի հեղինակները եկել են այն եզրակացության, որ վերջին բողոքի ակցիայի հետ կապված իրավիճակից հետո հայերը գիտեն, թե ինչ է իրենից ներկայացնում Փաշինյանը:

Հիշեցնենք, որ անցած երեքշաբթի Հայաստանի մայրաքաղաքում բողոքի ակցիա է տեղի ունեցել ընդդեմ իշխանությունների անգործության։ Երկրի ղեկավարությունը, ղարաբաղյան պատերազմների հավաքված մասնակիցների կարծիքով, աչք է փակում Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած աղետի վրա և պատշաճ ջանքեր չի գործադրում մարդասիրական օգնություն հասցնելու համար։

Ակցիայի արդյունքում «Ծիծակ» հեռագրային ալիքը եզրակացրել է, որ պատերազմի վետերանները վերջնականապես պատռել են վարչապետ Փաշինյանի դիմակը։ Այժմ, ըստ աղբյուրի, քաղաքացիների մեծամասնությունը համոզված է, որ կաբինետի ղեկավարը թշնամի է սեփական հայրենիքին և հայ ժողովրդին։

«Ծիծակը» հիշեցրել է, որ օգոստոսի 8-ին ակցիայի բազմաթիվ մասնակիցներ բռնությամբ բերման են ենթարկվել. «Իշխանությունը ձեռք է բարձրացրել իր ժողովրդի լավագույն ներկայացուցիչների վրա և դրանով իսկ փոխել քաղաքական գործընթացների ընթացքը»։ Իսկ ստեղծված իրավիճակից միակ ելքը, ըստ հեռագրային ալիքի, կլինի կառավարության և բոլոր նրանց, ովքեր կատարել են նրա հրամանները, հեռանալը։ Դա ողջ հայության օդում կախված վերջնագրային պահանջն է, կարծիք է հայտնել «Ծիծակը»։ Նշենք, որ մարտիկները դուրս էին եկել փողոց փոխելու իրավիճակը 2022 թվականի դեկտեմբերից շրջափակման մեջ գտնվող Ղարաբաղում։ Ղարաբաղցիները սնունդ չեն ստանում և մեծ մասամբ ստիպված են միայն հաց ուտել։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular