ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանն աշխարհին շատ տաղանդավոր անձանց է տվել

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Sng.today-ը գրում է, որ Հայաստանն աշխարհին շատ տաղանդավոր անձանց է տվել: Նրանց թվում են մշակույթի և արվեստի հայտնի գործիչներ, մարզիկներ, ձեռներեցներ։ Այդ մարդկանցից շատերը, ճակատագրի կամոք, ապրել են դրսում, բայց միաժամանակ հպարտությամբ ու արժանապատվորեն ներկայացրել իրենց ժողովրդին միջազգային հարթակներում, ինչպես նաև մարդասիրական օգնություն են ցուցաբերել հանրապետությանը։ Նրանց շնորհիվ կովկասյան այդ երկիրը գնալով ավելի է հայտնի դառնում աշխարհում։

Հայ-ֆրանսիացի կոմպոզիտոր, երգիչ և դերասան Շառլ Ազնավուրն աշխարհահռչակ կատարող էր։ Նա գրել է ավելի քան հազար երգ՝ ավելի քան չորս լեզուներով: Իր կյանքի ընթացքում նա վաճառել է ավելի քան 200 միլիոն ձայնասկավառակ: Մեկ այլ հայտնի հայազգի գործարար Քըրք Քըրքորյանը Լաս Վեգասի ամենակարևոր բիզնես մագնատներից էր։ Ռեժիսոր և պրոդյուսեր Ատոմ Էգոյանը կանադական կինոյի ամենանշանավոր դեմքերից է։ Նա բազմաթիվ մրցանակների դափնեկիր է։ Երաժիշտ Սերժ Թանկյանն աշխարհահռչակ System of the down ռոք խմբի առաջատար վոկալիստն է։ Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը հանդես է եկել անգլիական «Արսենալ» ակումբում։ Նա գլխավորել է նաև Հայաստանի հավաքականը։

Գործարար Ռուբեն Վարդանյանը սահմանել է «Ավրորա» մրցանակը, որն ամեն տարի շնորհվում է մարդկանց, ովքեր իրենց կյանքը նվիրաբերել են մարդկանց փրկելուն։ Ներդրող և ձեռնարկատեր Ալեքսիս Օհանյանը հիմնել է Reddit սոցիալական լրատվական կայքը։ Շախմատիստ Լևոն Արոնյանը գրոսմայստերի կոչում է ստացել 2000 թվականին: Նա համարվում է աշխարհի լավագույն շախմատիստներից մեկը։ Գերմանահայ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը բազմիցս է դարձել աշխարհի բռնցքամարտի բացարձակ չեմպիոն։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular