Ճապոնիայի հյուսիսում 5,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ5,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Ճապոնիայի հյուսիսային հատվածում, ցունամիի վտանգ չկա. հայտնել է երկրի ազգային օդերեւութաբանական վարչությունը։
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Խաղաղ օվկիանոսում՝ Հոկայդո կղզու և Հոնսյու կղզու հյուսիսային հատվածի միջև։ Աղբյուրը գտնվել է օվկիանոսի հատակի 20 կմ խորության վրա։
Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ Ցնցումները զգացվել են Հոկայդո, Աոմորի, Իվատե, Ակիտա պրեֆեկտուրաներում։