ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ … մատնոց

ՖՈՏՈ

Ժամանակին ցանկացած տնային տնտեսուհի անպայման ուներ այնպիսի կարևոր իր, ինչպիսին էր մատնոցը, բայց այժմ դրանք գործնականում դադարել են օգտագործել,  և միայն հնաոճ իրերի խանութներում երբեմն կարելի է գտնել այդ իրի առանձին օրինակներ, որոնք  մանրանկարչություն արվեստի ստեղծագործություններ են: Այնուամենայնիվ, որոշ երկրներում մասնագիտացված խանութներում առաջարկվում է մատնոցների մեծ ընտրություն: Մատնոցի պատմությունը սկիզբ է առել հնագույն քաղաքակրթությունների ժամանակներից, և դա են հաստատում հնագետների գտածոները: Ճիշտ է, մատնոցն իր նախնական ձևով տարբերվել է իր ժամանակակից անալոգից, բայց օգտագործման նպատակը եղել է նույնը՝ կարելիս չծակել մատներն ասեղով: Մատնոցներ են  հայտնաբերվել Պոմպեի պեղումների ժամանակ, ինչպես նաև Սկյութական գերեզմաններում: Ժամանակակից մատնոցներին նման մատնոցների ամենահին նմուշները հայտնաբերվել են Չինաստանում: Առաջին չինական մատնոցները պատրաստվել են  հաստ կաշվից մ.թ.ա. 3-րդ դարում: Այնուհետև սկսել են դրանք պատրաստել պղնձից և բրոնզից: Հարուստ մարդիկ իրենց թույլ են տվել ունենալ  արծաթե և ոսկյա մատնոցներ: Պատմության մեջ այս դերձակի գործիքի առաջին գրավոր հիշատակումները վերաբերվում են 12-րդ դարին: Այն ժամանակ մատնոցները  պատրաստվել են ձեռքով՝ պղնձից, երկաթից, բրոնզից ձուլելու կամ կոփման մեթոդներով: Գերմանիան դարձել է այս ապրանքի արտադրության առաջատար, և անգամ կազմակերպվել է մատնոցագործների գիլդիա: Նրանց է պատկանել լատունից մատնոցներ պատրաստելու հեղինակային իրավունքը: Դա տեղի է ունեցել 14-րդ դարում, և որից հետո մատնոցների արտադրության գործընթացները  տարիների ընթացքում անընդհատ բարելավվել է: Մատնոցների գործարանային արտադրությունը սկսվել է 19-րդ դարում: Միևնույն ժամանակ  ձևավորվել է ավանդույթ նվիրել գեղեցիկ մատնոցներ: Բնականաբար նկարներով, թանկարժեք քարերով և էմալապատ թանկարժեք մետաղներից պատրաստված բացառիկ մատնոցների պահանջարկն աճել է: Նախահեղափոխական Ռուսաստանում կարի այս առարկան որպես նվեր փեսան նվիրելիս է եղել հարսնացուին, և ըստ մատնոցի արժեքի էլ հնարավոր է եղել գաղափար կազմել փեսայի կարողության մասին: Թանկարժեք մատնոցների ի հայտ գալը բերել է դրանց կոլեկցիոներների առաջացման: Առաջացել է նոր հասկացություն՝ կոլեկցիոն մատնոց: Նման իրը չի օգտագործվել իր բուն նպատակի համար: 20-րդ  դարում հայտնվել են հսկայական թվով բազմատեսակ մատնոցներ  ճենապակուց, ոսկուց, փղոսկրից, արծաթից և այլն: Կարի մեքենայի հայտնագործությունը հանգեցրել է մատնոցի փառքի կտրուկ անկման, և ներկայումս այն ընդամենը կոլեկցիոն իր է, չնայած ներկայում էլ հավատարիմ ծառայություն  է մատուցում դերձակներին և տնային տնտեսուհուններին:
 Нет описания.
Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular