ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գերմանիայի իշխանությունները դեռ պատրաստ չեն Ուկրաինային Taurus թեւավոր հրթիռներ մատակարարել. ԶԼՄ-ներ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Գերմանիայի իշխանությունները, ըստ BILD-ի աղբյուրների, դեռ պատրաստ չեն Ուկրաինային Taurus հրթիռներ մատակարարել։

Der Spiegel-ի փոխանցմամբ՝ Գերմանիայի կառավարությունն ուսումնասիրում է, թե արդյոք հնարավոր է առաջիկա ամիսներին Բունդեսվերի պաշարներից Ուկրաինա տեղափոխել հեռահար Taurus հրթիռներ։

Միևնույն ժամանակ, Գերմանիայի պաշտպանության նախարարության պաշտոնյաները, ըստ լրագրողների, դիմել են արտադրողին արտասովոր խնդրանքով` թեւավոր հրթիռի մեջ ներառել թռիչքի հեռահարության տեխնիկական սահմանափակումներ: Այսպիսով, Գերմանիայի կառավարությունը ցանկանում է կանխել Ուկրաինայի Զինված ուժերի հնարավոր հարձակումները Ռուսաստանի տարածքում՝ օգտագործելով գերմանական հրթիռներ։

 

Սակայն ՊՆ-ում, ինչպես BILD-ին հայտնել է բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը, դեռ պատրաստ չեն հայտարարել, որ Ուկրաինա հրթիռներ փոխանցելու որոշումն արդեն կայացված է։

«Taurus-ի՝ Ուկրաինա տեղափոխման հետ կապված իրավիճակում որևէ փոփոխություն չի եղել: Տեղափոխման վերաբերյալ քաղաքական որոշում չի կայացվել»,- ասել է ռազմական գերատեսչության ներկայացուցիչը։

Մինչդեռ ուկրաինական իշխանությունները վերջին մի քանի շաբաթների ընթացքում Բեռլինին խնդրում են մատակարարել Taurus թեւավոր հրթիռներ, որպեսզի կարողանան խոցել առաջնագծի հետևում գտնվող թիրախները։

Ինքնաթիռից արձակված Taurus հրթիռը կարող է անցնել ավելի քան 350 կիլոմետր, իսկ նրա մարտագլխիկը՝ ավելի քան 400 կիլոգրամ պայթուցիկով, նախատեսված է նաև դժվարամատչելի թիրախները խոցելու համար։

Մայիսից Ուկրաինայի ռազմաօդային ուժերն արդեն ունեցել են երկու տեսակի նմանատիպ թեւավոր հրթիռներ՝ բրիտանական Storm Shadow և ֆրանսիական SCALP:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular