ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կոստանյանը Սլովենիայի ԱԳՆ պետքարտուղարին ներկայացրել է Վագիֆ Խաչատրյանի առեւանգման դեպքը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Օգոստոսի 11-ին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հեռախոսազրույց է ունեցել Սլովենիայի ԱԳՆ պետքարտուղար Սամուել Ժբոգարի հետ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Արտաքին գործերի նախարարությունից։

Նախարարի տեղակալը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետեւանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված կյանքի հետ անհամատեղելի իրավիճակի մանրամասները՝ 30 հազար երեխա, 20 հազար տարեց, 9 հազար հաշմանդամություն ունեցող անձ զրկված է անհրաժեշտ  բժշկական օգնությունից, իսկ ԼՂ 120 հազար բնակչությունը փաստացի կանգնած է սովի ու հումանիտար աղետի շեմին: 

Վերահաստատելով Հայաստանի Հանրապետության պատրաստակամությունը տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու ուղղությամբ, Վահան Կոստանյանն իր խիստ մտահոգությունն է հայտնել, որ ՄԱԿ-ի արդարադատության դատարանի փետրվարի 22-ի եւ հուլիսի 6-ի որոշումների չկատարմամբ եւ Լաչինի միջանցքի շարունակվող ապօրինի արգելափակմամբ Ադրբեջանը ուղղակիորեն խաթարում է Հարավային Կովկասում կայունության հաստատման բոլոր շահագրգիռ գործընկերների ջանքերը: Նախարարի տեղակալը հիշատակել է նաեւ հուլիսի 29-ին բուժման նպատակով ԿԽՄԿ ուղեկցությամբ Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղափոխվող Վագիֆ Խաչատրյանի՝ Ադրբեջանի սահմանային ծառայության կողմից առեւանգման դեպքը՝ ընդգծելով Ադրբեջանի օրինախախտ պահվածքի բացարձակ անընդունելիությունը:

Վահան Կոստանյանն իր ցավակցությունն է հայտնել Սամուել Ժբոգարին՝ Սլովենիայում ջրհեղեղի արդյունքում մարդկային զոհերի կապակցությամբ: Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել հայ-սլովենական համագործակցության խորացման հեռանկարներին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular