ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՍԴ դատավորի որդու մասնակցությամբ միջադեպի գործով ուշագրավ որոշում. դանակահարված փոխգնդապետի որդին. «Ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Ոստիկանության նախկին գնդապետ Վարդան Նադարյանի որդու դանակահարության գործով ուշագրավ որոշում է կայացվել։ «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ նախաքննական մարմինը գործով անցնող մեղադրյալների նկատմամբ քրեական հետապնդման ժամկետը կասեցրել է՝ դատահետքաբանական փորձաքննության հիմքով։

Գրել էինք, որ ոստիկանության նախկին գնդապետ Վարդան Նադարյանի որդու դանակահարության գործով անցնում է նաեւ Սահմանադրական դատարանի դատավոր Արթուր Վաղարշյանի որդին` Արեգ Վաղարշյանը: Մեզ հասած բացառիկ տեղեկությունների համաձայն՝ նա ձերբակալվել է, ավել ուշ դատարանը Արեգ Վաղարշյանին ազատ էր արձակել:

Տեղեկությունը «Ժողովուրդ» օրաթերթն անձամբ փորձել էր պարզել ՍԴ դատավոր Արթուր Վաղարշյանից, ինչին ի պատասխան՝ նա ասել էր. «Իմ որդին իրականում այնտեղ ներկա է եղել, ինքը ականատես է։ Ես բոլոր պետական մարմիններին վստահում եմ, իրենք օբյեկտիվ քննությունը կիրականացնեն, եւ դուք օբյեկտիվ ճշմարտությունը կիմանաք»:

Հիշեցնենք, որ Shamshyan.com-ը գրել էր, որ Երևանի Մամիկոնյանց փողոցի 38/1 հասցեում կրակոցներ էին հնչել, եւ հիվանդանոց էր տեղափոխվել ոստիկանության նախկին գնդապետ Վարդան Նադարյանի որդին` 35-ամյա Էդուարդ Նադարյանը, որի մարմնի վրա առկա էին եղել սուր կտրող-ծակող գործիքով արված 10-ից ավելի հարվածի հետքեր:
Իսկ, ահա, նշված շենքի բակում հայտնաբերել էին արնանման հետքեր, ատրճանակ, 2 փամփուշտ։ Թե որն է եղել ոստիկանության գնդապետի որդուն դանակի բազմաթիվ հարվածներ հասցնելու եւ կրակոցներ արձակելու պատճառը, իրավապահները դեռեւս պարզում են»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular