ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հանգստավայրը պայքարում է Ադրբեջանի հարձակումից հետո «սպիները» բուժելու համար

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Barrons.com–ը գրում է, որ Ջերմուկը Հայաստանի ամենահայտնի ու մարդաշատ առողջարանն էր` մինչև մոտ մեկ տարի առաջ Հայաստանի ոխերիմ թշնամի Ադրբեջանի հարձակումը: Հիմա միայն գորտերի կռկռոցն ու մեկ-մեկ էլ միայնակ կարապի լացն է լցնում փոքրիկ քաղաքի կենտրոնի ամայի այգում տիրող լռությունը։
Ջրային տաք աղբյուրներով հայտնի այդ լեռնային սպա քաղաքն ադրբեջանական հրետանային կրակի տակ էր հայտնվել 2022 թվականի սեպտեմբերին։

Մինչ իշխանությունները պնդում են, որ Ջերմուկը պատրաստ է կրկին ընդունել զբոսաշրջիկներին, տեղացիներն ասում են, որ վերքերը դեռևս չեն բուժվել և քաղաքի զբոսաշրջության ոլորտը դեռ պայքարում է հարձակումից հետո վերականգնվելու համար: «Ջերմուկի փողոցներում հիմա այլևս չես տեսնի պատերազմի սպիները, բայց դրանք մարդկանց հոգիների վրա են»,- ասել է տեղի ռեստորանի սեփականատեր Օվսաննա Ստեփանյանը։
Հայկական առողջարանային Ջերմուկ քաղաքում 2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի հրետանային կրակից ավերվել էր նաև Կարեն Մինասյանի հյուրատունը: Նա պատմել է, որ Ջերմուկ այցելող զբոսաշրջիկների թիվը, որն իր անունն է տվել Հայաստանի հանքային ջրերի ամենահայտնի ապրանքանիշին, կտրուկ նվազել է ադրբեջանական հարձակումից հետո: «Հյուրանոցներն ու ռեստորանները գրեթե դատարկ են, մենք վնասով ենք աշխատում», - AFP-ին ասել է 42-ամյա տղամարդը: Օրինակ, Օվսաննա Ստեփանյանի ռեստորանը ժամանակին այնքան զբաղված էր, որ մարդիկ ստիպված էին օր առաջ սեղան պատվիրել: Այժմ նա ամեն օր ընդամենը մի քանի հաճախորդ է ընդունում և ստիպված է եղել աշխատանքից հեռացնել իր անձնակազմի կեսին: 33-ամյա Էքսկուրսավար Վազգեն Գալստյանն էլ պատմել է, որ հյուրանոցները, սրճարանները, դպրոցները և մանկապարտեզները բաց են, բայց շեշտել է, որ կոնֆլիկտի պատճառած հուզական տրավման դեռ չի ապաքինվել: «Այստեղ շատերը դեռևս հոգեբանական տրավմա են ապրում,- ասել է նա,- բացի այդ մենք գիտենք, որ նոր պատերազմի վտանգը պահպանվում է»:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular