ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանի հարստություններից

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Westernarmeniatv.com–ը գրում է, որ հրաշագործ ներկանյութի՝ որթան կարմիրի, մասին ամենավաղ հիշատակումները վերաբերում են Մովսես Խորենացու և Ղազար Փարպեցու ժամանակներին։ Միջնադարյան պատմաբաններն իրենց աշխատություններում նկարագրել են որդան կարմիրը։ Ահա թե ինչպես է դա
նկարագրում Ղազար Փարպեցին իր պատմության մեջ․ «Նա իզուր չի սնվում Արարատի լանջերի հյութեղ եղեգնախոտային բույսերի բողբոջներով, բայց հետո նա կարմիր գոհարի տեսքով որդեր է ծնում, որոնք օգտակարություն և հաճույք են պարգևում այն օգտագործողներին»: Հայ հեղինակներից բացի, պահպանվել են նաև օտար պատմաբանների վկայություններ։ Կարմիր միջատի մասին արաբ պատմաբանները գրել են. «Հայերը շատ տարօրինակ միջատ ունեն, բացի Հայաստանից այն ոչ մի տեղ չես գտնի: Դա կարմիր միջատ է, որն ապրում է հողի մեջ և հայտնվում է տարվա մեջ ընդամենը տասը օր՝ վաղ
առավոտյան, որի ընթացքում էլ պետք է դրանց հավաքել»։
Հռոմեացի պատմիչներն էլ հայտնում են, որ 275 թվականին Պարսից շահը Արեգիանոս կայսրին նվեր է ուղարկել ծիրանակարմրավուն կտոր, որի շքեղ գույնը զարմացրել է կայսրին, չնայած շատ էր տեսել նման բաներ, նա ցանկանում է իմանալ այդ կտորի հայրենիքը, և նրանք տեղեկացնում են, որ նման բան կարելի է գտնել միայն Հայաստանում։ Հաճախ հեռավոր երկրներում «Հայկական աշխարհի» փոխարեն օգտագործում էին «Որթան կարմիր երկիր» արտահայտությունը։ Այդ կարմիր ներկի արտադրության մենաշնորհը հայ թագավորներինն էր։ Արտաշատ
քաղաքում գործում էին ներկերի հատուկ արտադրամասեր, որոնք կոչվում էին թագավորական։ Արաբները Արտաշատն անվանում էին կարմիր քաղաք։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular