Ծանոթ ու միաժամանակ անհայտ … պայուսակ
ՖՈՏՈՊայուսակները ունեն մոտ վեց հազարամյակի պատմություն: Եվ դա զարմանալի չէ, քանի որ բոլոր ժամանակներում էլ մարդիկ ստիպված են եղել ինչ որ բանի մեջ իրեր, փող և տարբեր մանրուքներ պահել: Այնուամենայնիվ գիտնականները կարծում են, որ առաջին պայուսակները իրականում եղել են հագուստի գրպանները, իսկ նման հագուստ հայտնվել է միայն 17-րդ դարում: Գրպաններով զարդարել են բաճկոնները, վերնաշապիկները իսկ հետագայում նաև տաբատները: Չնայած դրան հագուստի վրա գրպանների հայտնվելուց շատ առաջ էլ մետաղադրամները կամ այլ անհրաժեշտ նյութերը պահվել են պարկիկների մեջ: Կանայք նախընտրելեն դրանք թաքցնել փեշի տակ (մեր ժամանակներում էլ են կանայք շարունակում փողը թաքցնել աչքի համար աննկատ տեղերում), իսկ տղամարդիկ կախել են գոտիներից:
Միջնադարում այդպիսի պարկիկները կոչվել են «բարիքի գրպաններ»: Բացի դա մետաղադրամների համար հաճախ նաև փոքրիկ կաշվե պայուսակներ են կարել: Դրանք եղել են արքունիքի անդամների հարդարանքի զարդեր: 15-16-րդ դարերում պարկիկների նորաձևությունը ևս մեկ քայլ առաջ է գնացել, դրանք արդեն պատրաստվել են տարբեր չափերի` սկսած ամենափոքրից մինչև ամենածավալունը: Քայլելիս այդ պարկերի մեջ հնչել են մետաղադրամներն, այնպես որ այդ ձայնով հնարավոր է եղել որոշել դրա սեփականատիրոջ կարողությանը: Երբ հայտնվել են հագուսի գրպանները՝ տղամարդիկ իրենց պարկիկների ամբողջ պարունակությունը տեղափոխել են այնտեղ, քանի որ դա զգալի հարմար է: Կանանց գրպանները չեն բավարարել, ուստի նրանք սկսել են կրել պայուսակներ, որտեղ տեղադրել են իրենց անհրաժեշտ փոքրիկ իրերը: Արդեն այդ ժամանակներում պայուսակները կարվել են տարբեր գործվածքներից, տարբեր տարողության և ձևերի, զարդարված, ասեղնագործված և այլն: Կանայք դադարել են պայուսակները թաքցնել և սկսել են դրանք ակտիվորեն ցուցադրել որպես զարդարանք: 18-րդ դարում նորաձև են դարձել ժանյակներով ձևավորված «պոմպադուր» պայուսակները՝ մադամ Պոմպադուրը եղել է ֆրանսիայի թագավոր Լուի 15-րդի ֆավորիտուհին: Ժամանակակից պայուսակների առաջացման պատմությունը սկսվել է Ֆրանսիական հեղափոխության ժամանակ (18-րդ դարի վերջ 19-րդ դարի սկիզբ), երբ ձևավորվել է սովորույթ, ըստ որի կանայք պետք է պայուսակը պահեն ձեռքին, իսկ տղամարդիկ ձեռքերը գրպաններում: Այս նորարարությունը հանգեցրել է նրան, որ թույլ սեռի ներկայացուցիչներն այլևս կարիք չեն ունեցել գրպանների: Այն ժամանակ պայուսակների լայնածավալ արտադրություն չի եղել: Դրանք պատրաստվել են անհատ վարպետների կողմից, սովորաբար, պատվիրով: Բայց իրավիճակը ժամանակի ընթացքում փոխվել է, և 19-րդ դարի կեսերից Մեծ Բրիտանիայի Վիկտորիա թագուհու օրոք բացվել են պայուսակների գործարաններ (օրինակ Hermès և Louis Vuitton): Այդ ժամանակներից պայուսյակների արտադրությունը դարձել է մասսայական: Միևնույն ժամանակ շարունակվել են գնահատվել ձեռագործ պայուսակները, բայց միայն շատ հարուստ մարդիկ կարող են իրենց թույլ տալ նման բան: 19-րդ դարում սկսել են պայուսակների վրա փականներ դնել, բայց կայծակաճարմանդը (молния), որը տարածված է այսօր, հայտնվել է միայն 20-րդ դարում: Քսաներորդ դարը վերջապես և անվերապահորեն ճանաչել է պայուսակները, ինչպես նաև տաբատները կանացի հարդարանքի պարագաներ: Անգամ հոկտեմբերի 4-ին Մեծ Բրիտանիայում նշում է հատուկ տոն` Պայուսակների ազգային օր: Հասարակության մեջ կանանց դիրքը ներկայումս փոխվել է, և հետևաբար, հաշվի առնելով կանանց նոր կարիքները, սկսել են հայտնվել մեծ չափի պայուսակներ: Զգեստապահարանի այս իրի նորաձևությունը միշտ էլ արագորեն է փոփոխվել:
Կ. Խաչիկյան