ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանական վարչախումբն ամեն ինչ անելու է Երևանում նորից իշխանություն ձևավորելու համար

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Այսօր և վաղը Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կստանա բոլոր գրանցման հայտերը Երևանի ավագանու ընտրությունների համար։ Օգոստոսի 13-ին, ժամը 18։00-ին լրանում է վերջնաժամկետը, երբ հնարավոր է փաստաթղթերը ներկայացնելու։

Երեկվա դրությամբ 4 կուսակցություններ էին հայտ ներկայացրել՝ «Եվրոպական» կուսակցությունը, «Ժողովրդավարական համախմբում» կուսակցությունը, «Քաղաքացիական պայմանագիրը» և «Հանուն սոցիալական արդարության» առաջադիմական կուսակցությունը։ Առայժմ առաջադրված կուսակցությունները՝ բացի ՔՊ-ից, որևէ իրական շանս չունեն լուրջ ձայներ հավաքելու և հաղթահարելու անգամ 5 %-ի սահմանագիծը, բայց ևս մոտ մեկ տասնյակ քաղաքական ուժեր դեռ այս երկու օրերին կներկայացնեն իրենց ցուցակները և վերջնարդյունքում պարզ կլինի, թե ովքեր են մասնակցելու Երևանի ավագանու ընտրություններին։

Փաշինյանական վարչախումբն ամեն ինչ անելու է Երևանում նորից իշխանություն ձևավորելու համար, միայնակ, թե սատարող քաղաքական ուժերի միջոցով։ Հստակ է, որ Երևանի ավագանու ընտրություններում պարտությունը մահու չափ վախեցնում է գործող վարչախմբին և նրանք բոլոր միջոցներով, ընդհուպ մինչև քրեական տարրերին ներգրավվելով, փորձելու են վերցնել իշխանությունը։

Ցավոք ընդդիմությանը չհաջողվեց այդպես էլ միասնական ցուցակով մասնակցել ընտրություններին, իսկ մեկ տասնյակից ավելի քաղաքական ուժերի մեջ ընդամենը 2-3 են, որ իրապես ընդդիմադիր են Նիկոլ Փաշինյանին և հարկավոր է, որ հենց նրանք էլ գոնե բավականին բարձր ձայներ ստանան, որպեսզի կարողանան Փաշինյանին զրկել մանևրելու հնարավորությունից։

Գոհար Անդրեասյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular