ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Զանգվածային սպանություն՝ Բոսնիա Հերցեգովինայում․ տղամարդն ուղիղ եթերում սպանել է կնոջը, ապա՝ քաղաքացիներին (լուսանկար)

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Գրադաչաց քաղաքում (Բոսնիա և Հերցեգովինա) 35-ամյա բոդիբիլդեր և ֆիթնեսի մարզիչ Ներմին Սուլեյմանովիչը կրակել է իր կնոջ վրա, որից հետո նա գնացել է սպանելու տեղի մյուս բնակիչներին։ Այս ամենը նա ուղիղ եթերով հեռարձակել է Instagram-ում։ Հարձակման հետեւանքով երեք մարդ զոհվել է, եւս երեքը վիրավորվել։ Ավելի ուշ Սուլեյմանովիչն ինքն է ինքնասպան եղել, հայտնում է Blic-ը։

Ամեն ինչ սկսվել է օգոստոսի 11-ի առավոտյան՝ Սուլեյմանովիչը ուղիղ հեռարձակում է սկսել Instagram-ի իր պրոֆիլում, որից հետո մոտ տարածությունից կրակել է կնոջ գլխին։

«Ահա, ուղիղ եթերում տեսեք, թե ինչ տեսք ունի սպանությունը»,- ասել է նա այս տեսանյութում։ Նրանց հետ է եղել Սուլեյմանովիչի փոքրիկ դուստրը։

 

Որոշ հեռուստադիտողներ աջակցել են նրան և գրել. «Դու իմ եղբայրն ես»։ Ոստիկանությունն արդեն հայտարարել է, որ բերման է ենթարկելու նման մեկնաբանություններ թողածներին։ Ընդհանուր առմամբ սպանության հեռարձակմանը դիտել է մոտ 20 հազար մարդ։

Դրանից հետո Սուլեյմանովիչը դադարեցրեց հեռարձակումը, բայց չդադարեց սպանել։ Նա գնացել է շրջելու քաղաքում, որտեղ իր ատրճանակով կրակել է Թուրքիայի երկու քաղաքացիների՝ հոր և որդու։ Այնուհետ Սուլեյմանովիչը վիրավորել է մեկ ոստիկանի, ինչպես նաև մի տղամարդու և կնոջ։ Սրա ընթացքում նա նաև ուղիղ եթեր է դուրս եկել, որտեղ հույս է հայտնել, որ իր վիրավորած ոստիկանը մահացել է, և խոստացել է ավելի շատ մարդկանց սպանել։

Շուտով Սուլեյմանովիչին բերման են ենթարկել։ Դրանից մի քանի ժամ անց նա ինքնասպան է եղել ոստիկանների աչքի առաջ (ինչու զենքը չեն վերցրել՝ հայտնի չէ)։ Մինչ այդ Սուլեյմանովիչը հասցրել է իր Instagram-ում լուսանկար հրապարակել, որտեղ նստած է սպանված կնոջ ու դստեր հետ։

- Ես պարզապես ընտանիք էի ուզում... գրել է նա։ Instagram-ի այս էջն այլևս հասանելի չէ։

Ավելի քան 15 տարի առաջ Սուլեյմանովիչն արդեն դատվել է սպանության փորձի համար։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular