ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Կարա՞ք իմ էջից ռադներդ քաշեք». Հայ երգչուհու սկանդալային հրապարակումն ուղղված իր երկրպագուներին.

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Այն, որ 31–ամյա աղջիկը հետևում է իր կազմվածքին, կշռում է 49 կգ 160 սմ հասակի պայմաններում, գովելի է։ Խոսքը երգչուհի Նանայի մասին է, ով երեկ իր Instagram–ում լուսանկար էր տեղադրել և, ի հեճուկս բամբասողների, ցուցադրել, թե ինչպիսին է իր կազմվածքը։

 
 Տեսանք, տեղեկացանք, նկատի ունեցանք։ Բայց այն, ինչ կատարվեց դրանից հետո, մեղմ ասած ջուրը գցեց գովելի վարքի տեր երգչուհու տանջանքները։ Բանից պարզվում է՝ Նանան շատ զգայուն է իր կազմվածքի մասին հնչեցված բոլոր կարծիքների նկատմամբ, նույնիսկ այն դեպքում, երբ դրանք մխիթարող բնույթ են կրում։

Այդպես էլ վարվեցին նրա մի քանի երկրպագուներ, երբ փորձեցին պարզել, թե ով է նրան գեր անվանել, և որ «չաղ» լինելն ամոթ բան չէ։
 

Նանան կուլ չտվեց այդ «վիրավորանքը» և վերոնշյալ երկրպագուներին խնդրեց «ռադները քաշել» իր էջից, անդրադարձ կատարեց նրանց ազգային պատկանելիությանն ու այդքանից հետո «խնդրեց» չգրել, հակառակ դեպքում կվիրավորի։ Թե էլ ինչպես է լինում վիրավորելը, դա գուցե Նանան մեկնաբանի։

Այս մեկնաբանություններում երկրպագուները «մխիթարում» են երգչուհուն, չարակամորեն հիշեցնում, որ նա այլևս 20 տարեկան չէ (իսկ ավելի կոնկրետ՝ այս տարի լրացավ նրա 31–ամյակը), և որ իմաստ չկար նման նկար տեղադրել։

 

Իսկ մյուս երկրպագուն հա՛մ եղեց, հա՛մ դեղեց.

 

Դե իսկ հետո գործին միջամտեց անձամբ երգչուհին և, ինչպես արդեն վերևում նշեցի, խնդրեց ռադները քաշել։

 

Անասելի ջանքերով կարելի էր փոքր-ինչ հասկանալ այս աղջկա մտահոգությունները, հոգեբանական վիճակը, եթե չլինեին այլ օգտատիրոջ կողմից նրան ուղղված դիտողության պատասխանները, որտեղ հայկական շոու բիզնեսի արևելյան մուղամի տիրուհուն տեսնում ենք իր «ողջ հմայքով». «tirq» ասելով՝ կարծում ենք՝ նկատի ունի թուրքին, այլ ոչ թրիքը։

Հետևությունները կթողնեմ ձեզ։ Միայն մի բան կավելացնեմ, որ հայ աղջկա, առավել ևս երգչուհու՝ նման բառապաշարով, նման կերպ իր հասցեին հնչեցված քննադատություններին պատասխանելը մեղմ ասած պատիվ չի բերում։
 
«Երգչուհին ակնհայտորեն միջին տարիքի ճգնաժամի մեջ է»,– կասեր հայտնի հոգեբաններից մեկը։
Ի՞նչ ասեմ. երկրպագուներին` ճիշտ ընտրված մենականություններ, Նանային` հայոց լեզվի և էթիկայի մասնագետ, հայ ազգին էլ՝ համբերություն շոու բիզնեսի նման ներկայացուցիչների ձեռքը։
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular