ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրանը տեղեկացրել է երկրի հարավ-արեւելքում երկու ահաբեկչի ձերբակալելու մասին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Իրանում երկրի ոստիկանական ուժերի կողմից հարավարեւելյան Սիստան եւ Բելուջիստան նահանգում իրականացված գործողության ընթացքում ձերբակալվել է «Անսար ալ-Ֆուրկան» ահաբեկչական խմբավորման երկու անդամ, տեղեկացրել է Mehr-ը։

Ինչպես տեղեկացրել է Սիստան եւ Բելուջստան նահանգի իրավապահ մարմինների հրամանատար, գեներալ Դոստ-Ալի Ջալիլիանը, «Անսար ալ-Ֆուրկան» ահաբեկչական խմբավորման երկու ահաբեկիչ շաբաթ օրը ձերբակալվել է  Կասր-է-Կանդ շրջանում, հետախուզական գործողության ընթացքում։

Ոստիկանության ավագ հրամանատարի խոսքով՝ ահաբեկիչներն ուրբաթ սպանել եւ վիրավորել էին «Բասիջ» ուժերի անդամների Կասր-է-Կանդում։

 

Ահաբեկչական խմբավորման այլ անդամների ձերբակալությունը ոստիկանության օրակարգում է, ավելացրել է նա։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular