ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պենտագոնը 2020թ. հունվարի 6-ի անկարգություններից հետո նախատեսում է վերակառուցել Ազգային գվարդիան Վաշինգտոնում. АР

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Պենտագոնը մշակում է Վաշինգտոնում (Կոլումբիայի օկրուգ) Ազգային գվարդիայի վերակառուցման պլաններ՝ նպատակ ունենալով լուծել այն խնդիրները, որոնք ի հայտ են եկել 2020թ. հունվարի 6-ի անկարգությունների եւ Ջորջ Ֆլոյդի սպանության ժամանակ տեղի ունեցած խախտումների քաոսային արձագանքի հետ կապված, տեղեկացրել է The Associated Press-ը։

Քննարկվող փոփոխությունները կհանգեցնեն Կոլումբիայի օկրուգի ավիացիոն ստորաբաժանումների հանձնմանը, որոնք խիստ քննադատվել են բողոքների ժամանակ, երբ ուղղաթիռը վտանգավոր ցածր էր թռել ամբոխի վրայով։ Փոխարենը օկրուգը կունենա ավելի մեծ թվով ռազմական ոստիկաններ, որոնք կզբաղվեն ամբոխի եւ հանրային խոշոր միջոցառումների վերահսկմամբ։

Կարեւոր է հարցը, թե ով կվերահսկի Կոլումբիայի օկրուգի պահպանությունը։ Նահանգապետերն ամբողջ երկրում վերահսկում են Ազգային գվարդիայի իրենց ստորաբաժանումները եւ կարող են որոշումներ ընդունել դրանց գործադրման մասին տեղական բնույթի աղետների եւ այլ կարիքների ժամանակ։ Բայց Կոլումբիայի օկրուգը նահանգ չէ, ուստի նախագահը գլխավորն է, բայց այդ լիազորությունները փոխանցում է պաշտպանության նախարարին, որը սովորաբար դրանք պատվիրակում է բանակի նախարարին։

ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը քննում է երկու տարբերակ՝ գոյություն ունեցող համակարգի պահպանում կամ վերահսկողության փոխանցում ԱՄՆ Հյուսիսային հրամանատարությանը, որը պատասխանատու է երկրի պաշտպանության համար։

Բարձրաստիճան պաշտոնյաները կողմ են Հյուսիսային հրամանատարությանը, որը վերահսկողությունը կվերցներ Վաշինգտոնի կողմից նշանակվածներից, որոնք կարող են լավ հարաբերությունների մեջ չլինել Կոլումբիայի օկրուգի կառավարության հետ, եւ այն կփոխանցեր անկուսակցական ռազմական հրամանատարներին, որոնք արդեն իրականացնում են հայրենիքի պաշտպանության վերահսկողությունը։ Մյուսները, սակայն, կարծում են, որ որոշումների ընդունումը պետք է մնա Պենտագոնի իրավասությունը՝ արտացոլելով քաղաքացիական վերահսկողությունը, որը նահանգապետերն իրականացնում են իրենց զորքերի հանդեպ։

Պաշտոնական անձաց խոսքով՝ ընդհանուր նպատակն այն չէ, որպեսզի նվազեցվի օկրուգային պահապանների թիվը, այլ այն, որ վերափոխվի եւ ապահովվի ստորաբաժանումների առկայությունը, սարքավորումներն ու պատրաստվածությունն այն խնդիրների կատարման համար, որոնց սովորաբար բախվում են։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular