ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պուտինի և Էրդողանի հանդիպումը հնարավոր է՝ տեղի ունենա օգոստոսի վերջին կամ սեպտեմբերի սկզբին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը կարող է կայանալ օգոստոսի վերջին կամ սեպտեմբերի սկզբին։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ին, այս մասին հայտնել է թուրքական հեռուստաալիքներից մեկը:

Ըստ հեռուստաալիքի՝ բանակցությունների հիմնական թեման հացահատիկի գործարքի վերսկսման հեռանկարն է լինելու, որից Ռուսաստանը դուրս եկավ հուլիսի 18-ին՝ ըստ պայմանավորվածության իր պահանջները չկատարելու պատճառով։

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները օգոստոսի 2-ին հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում պայմանավորվել են նախապատրաստել հնարավոր հանդիպումը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular