ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիգերիայում աղոթքի ժամանակ մզկիթի փլուզման հետևանքով առնվազն 7 մարդ է զոհվել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Նիգերիայի Զարիա քաղաքում մզկիթն աղոթքի ժամանակ  փլուզվել է, ինչի հետևանքով առնվազն յոթ մարդ է զոհվել, հայտնում է BBC-ն՝ հղում անելով տեղի իշխանություններին։

Միջադեպը տեղի է ունեցել ուրբաթ օրը, երբ շենքում հարյուրավոր հավատացյալներ են եղել։

Ներկա պահին հետաքննություն է տարվում՝ պարզելու փլուզման պատճառները։ Տարածքի էմիրը տեղական լրատվամիջոցներին ասել է, որ հինգշաբթի օրը պատերից մեկում ճեղք է հայտնաբերվել։

 

Ենթադրվում է, որ մզկիթներն ավելի քան հարյուր տարեկան է։

Շենքի ճեղքը վերանորոգելու համար ինժեներների թիմ էր կազմակերպվել, Punch թերթին ասել է էմիր Մալլամ Ահմեդ Նուհու Բամալին։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular