ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ( 13օգոստոս)
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՈՐՈՇ ՏՈՆԵՐ-Ձախլիկների միջազգային օր, Լավաշի միջազգային օր, Հայաստան՝ շինարարների օր, Կենտրոնաաֆրիկյան Հանրապետություն՝ Անկախության օր, Թունիս՝ Կանաց օր, Ճապոնիա՝ Օբոնի(հանգուցյալներին հիշելու օր):
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
1173 – վախճանվել է եկեղեցական գործիչ, աստվածաբան, բանաստեղծ, երաժշտագետ, երգահան, պատմիչ, Ամենայն Հայոց Կաթողիկոս Ներսես Շնորհալին:
1929 – ծնվել է կինոռեժիսոր Բագրատ Հովհաննիսյանը:
1943 – ծնվել է կինոյի և թատրոնի դերասան Ազատ Գասպարյանը:
1984 – վախճանվել է միջազգային գրոսմայստեր, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, շախմատային տեսաբան և վերլուծաբան, «Շախմատային Մոսկվա» ամսագրի խմբագիր, «64» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր, փիլիսոփայական գիտությունների թեկնածու, շախմատի աշխարհի կրկնակի չեմպիոն Տիգրան Պետրոսյանը՝ «Երկաթե Տիգրան»-ը:
1987 –վախճանվել է խորհրդահայ կերպարվեստի սկզբնավորողներից մեկը հանդիսացող նկարիչ Գաբրիել Գյուրջյանը:
2005- նախագահ Ռոբերտ Քոչարյանը Երևանի քաղաքապետ Երվանդ Զախարյանից պահանջել է հիմնավորել երթուղային միկրոավտոբուսների ուղեվարձը 100-ից 130 դրամ դարձնելու մասին որոշումը, և, քանի որ քաղաքապետը չի կարողացել լուրջ հիմնավորում տալ, պահանջել է չեղյալ հայտարարել թանկացման մասին որոշումը՝ սակագինը դարձնելով 100 դրամ:
2008-ռուս-վրացական պատերազմի ժամանակ ռուսական տանկերի և հետևակի մարտական մեքենաների շարասյունը դուրս է եկել վրացական Գորի քաղաքից և շարժվել է մայրաքաղաք Թբիլիսիի ուղղությամբ:
2010- ամերիկահայ ռոք երաժիշտ, System of a down խմբի մենակատար Սերժ Թանկյանը Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի լեփլեցուն համերգային դահլիճում առաջին երևանյան մենահամերգով ներկայացել է հայ հանդիսատեսին:
2011-Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտում տեղի է ունեցել Համահայկական 5-րդ խաղերի բացման հանդիսավոր արարողությունը:
2017-Խոսրովի արգելոցում բռնկվել է խոշոր հրդեհ:
2018- վերաքննիչ դատարանը վերացրել է առաջին ատյանի դատարանի որոշումը և Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակել:
2022- վախճանվել է նախկին պատգամավոր, քաղաքական գործիչ, գեներալ Սեյրան Սարոյանը:
ԱՇԽԱՐՀՈՒՄ
582 - Մորիկը դարձել է Արևելյան Հռոմի կայսր:
1521 – Իսպանացի կոնկիստադոր Էռնան Կորտեսը գրավել է ացտեկների մայրաքաղաք Տենոչտիտլանը։
1672 —Քրիստիան Գյույգենսը Մարսի հարավային կիսագնդում հայտնաբերել է սառցային գլխարկ:
1814 —ծնվել է շվեդ ֆիզիկոս և աստղագետ, սպեկտրոմետրիայի հիմնադիր Յոնաս Անգստրեմը:
1826 – վախճանվել է ֆրանսիացի բժիշկ և անատոմ, ախտորոշման կլինիկո-անատոմիական մեթոդի հիմնադիր, ստետոսկոպի ստեղծող Ռենե Լաեննեկը:
1829 —ծնվել է ռուս ֆիզիոլոգ, աշխատանքի ֆիզիոլոգիայի հիմնադիր Իվան Սեչենովը:
1863 – վախճանվել է ֆրանսիացի նկարիչ Էժեն Դելակրուան:
1899 —ամերիկացի գյուտարար Ուիլյամ Գրեյը արտոնագրել է հեռախոս-ավտոմատը:
1907- Նյու Յորքում սկսում են աշխատել առաջին տաքսիները:
1912 —ֆրանսիացի բժիշկ Օդինը հայտարարել է, որ առաջին անգամ աշխարհում իրեն հաջողվել է անջատել քաղցկեղի վիրուսը:
1913 —Շեֆֆիլդում ձուլել են առաջին չժանգոտվող պողպատը:
1920 – տեղի է ունեցելՎարշավյան ճակատամարտը, որը խորհրդա-լեհական պատերազմի կարևոր ճակատամարտերից մեկն է։
1926 – ծնվել է կուբացի հեղափոխական, Կուբայի նախկին նախագահ Ֆիդել Կաստրոն։
1932 —Հռոմում Մակրոնին առաջին անգամ փորձարկել է կարճալիք ռադիոն:
1940 —վիշինյան ֆրանսիայում արգելվել են բոլոր մասոնական կառույցները:
1946 – վախճանվել է գիտա-ֆանտաստիկ ժանրի բրիտանացի գրող և հրապարակախոս Հերբերտ Ուելսը:
1960 —Կենտրոնաաֆրիկյան Հանրապետությունը հայտարարել է իր անկախությունը ֆրանսիայից:
1961 —Գերմանիայի Դեմոկրատական հանրապետությունը փակել է սահմանը Արևելյան և Արևմտյան Բեռլինների միջև:
1899 – ծնվել է անգլիացի կինոռեժիսոր և պրոդյուսեր Ալֆրեդ Հիչքոքը:
2001– Մեթյու Հոլմանը և Բրետ Գլեդմանը հայտնաբերել են Ուրանի 4 անկանոն արբանյակները` Լաոմեդեյան, Ֆրանցիսկոն, Տրինկուլոն և Ֆերդինանդը:
2004- տեղի է ունեցել 27-րդ Ամառային Օլիմպիական խաղերի բացումը Աթենքում՝ Հունաստանի մայրաքաղաքում:
Կ.Խաչիկյան