ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ( 14 օգոստոս )

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Պակիստան՝ Անկախության օր, Իրան՝ Իսլամական դիմադրության օր, Պորտուգալիա՝ Պորտուգալական կարրիդայի օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1828-ռուս-թուրքական 9-րդ պատերազմի ժամանակ (1828-1829) Պասկևիչի ղեկավարած Կովկասյան ռուսական բանակը մտել է Արդահան:

1879 – վախճանվել է ռուսական բանակի հայազգի զինվորական գործիչ, գեներալ-լեյտենանտ Իվան Լազարևը:

1896 – տեղի է ունեցել Բանկ Օտոմանի գրավումը, որը 1894-96 թվականների համիդյան ջարդերին հաջորդած, սուլթանից և արևմտյան տերություններից ի նպաստ հայերի բարեփոխումներ պահանջելու, Հայկական հարցի վրա ուշադրություն հրավիրելու նպատակով կատարված գործողություն էր։ Մի խումբ դաշնակցականներ մտել են Օտտոմանյան բանկ և պահանջել դադարեցնել ջարդերը, այլապես սպառնացել են պայթեցնել բանկը: Դեսպանների միջամտությամբ բանկը գրաված խումբն ազատվել է, բայց այդ դեպքը առիթ է դարձել հայերի կոտորածների ծավալման համար:

 1907 –ծնվել է ճարտարապետ Հովհաննես Խալփախչյանը:

1920 – վախճանվել է Հայաստանում խորհրդային կարգերի հաստատման գործիչ Ստեփան Ալավերդյանը:

1946- ՀամԿ(բ)Կ Կենտկոմը «Զվեզդա» և «Լենինգրադ» ամսագրերի վերաբերյալ կայացրել է հատուկ որոշում, որտեղ այդ պարբերականները մեղադրվել են «կուսակցության ոգուն խորթ» գաղափարների քարոզչության մեջ։ Հայաստանի գրողների ընդհանուր ժողովը համերաշխվելով Կենտկոմի որոշման հետ, նշել է հայ գրականության մեջ «վտանգավոր բուրժուաազգայնական ավանդույթների գոյությունը, անցյալի ֆետիշացումը, ազգայնական գաղափարներով պարփակումը»:

1949 – ծնվել է քաղաքական և կուսակցական գործիչ Արամ Գ. Սարգսյանը:

1983–վախճանվել է արձակագիր, թարգմանիչ  Հմայակ Սիրասը:

1992- Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ ԼՂՀ Գերագույն խորհուրդը հայտարարել է ռազմական դրություն և ռեզերվիստների մոբիլիզացիա:

2002 Հայ-ադրբեջանական սահմանին գտնվող Սադարակ բնակավայրում կայացել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի և Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևի հանդիպումը, որի ընթացքում քննարկվել է Ղարաբաղյան հակամարտությունը: 

2007- վախճանվել է ամերիկահայ խոշոր գործարար Ժիրայր Հովնանյանը:

2018- «Պրիվե՛տ, Ռոբ» նախաձեռնության անդամները տապալել են երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մամուլի ասուլիսը ներխուժելով «Էրեբունի-Պլազա» բիզնես-կենտրոն։

2022- պայթյուն է տեղի ուենցել Երևանի Սուրմալու առևտրի կենտրոնում: Արձանագրվել են տասնյակ զոհեր և վիրավորներ, խոշորամասշտաբ ավերածություններ, հրդեհ:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

582 – վախճանվել է Բյուզանդիայի կայսր Տիբերիոս Բ-ն:

1040 —էլգինի ճակատամարտում Մակբեթը սպանել է իրխորթ եղբայր Շոտլանդիայի թագավոր Դունկանին և դարձել նոր թագավորը:

1619 —Հյուսիսային Ամերիկայի Վիրջինիայում առաջին անգամ նոր մայրցամաքում ընդունվել են օրենքներ հարբեցողության դեմ, մասնավորապես արգելվել է խաղող աճեցնելը:

1688 –ծնվել է  Պրուսիայի թագավոր Ֆրիդրիխ Վիլհելմ 1-ինը:

1769 - Ֆրանսիան նվաճել է Կորսիկան:

1775 —ցարական հրահանգով լիկվիդացվել է Զապորոժիեյի Սեչը:

1841 –վախճանվել է  գերմանացի փիլիսոփա Յոհան Ֆրիդրիխ Հերբարթը:

1877 —Կանադայում առաջին անգամ օրենքով արգելվել է գնացքից կրակելկանադական բիզոնների վրա:

1880- ավարտվում է Քյոլնի տաճարի շինարարությունը:

1888- Օլիվեր Շելենբերգերն արտոնագրել է էլեկտրաէներգիայի հաշվիչ սարքը:

1893 —Փարիզի ոստիկանական պրեֆեկտ Լուի Լեպինը հանձնել է առաջին վարորդական իրավունքը ներկայումս անհայտ քաղաքացուն:

1908 —Ֆոլկստոնում (Անգլիա) կայացել է առաջին գեղեցկության մրցույթը:

1915– ծնվել է բրիտանացի աստվածաբան, քարոզիչ Դերեկ Պրինսը:

1917 —Ռուսաստանի ժամանակավոր կառավարության որոշմամբ Նիկոլայ Ռոմանովն ընտանիքով ուղարկվել է բնակության Տոբոլսկ:

  1. – Ֆրիշ Ռագնարն առաջին անգամ օգտագործել է մակրոէկոնոմիկա տերմինը։

1936 —առաջին անգամ օլիմպիական խաղերում ներկայացվել է բասկետբոլ խաղը:

1945- Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Ճապոնիայի կայսր Հիրոհիտոն հրատարակել է Ճապոնիայի կապիտուլացիայի ակտը:

1947 – Պակիստանն անկախացել է Միացյալ թագավորությունից։

1952 —ֆրանսիացի տնտեսագետ Ա.Սովին առաջին անգամ օգտագործել է  «Երրորդ աշխարհ» արտահայտությունը զարգացող երկրների նկատմամբ:

1958 – վախճանվել է ֆրանսիացի ֆիզիկոս Ֆրեդերիկ Ժոլիո-Կյուրին:

1959 – ծնվել է ամերիկացի բասկետբոլիստ Մեջիք Ջոնսոնը։

1969- կաթոլիկների և բողոքականների միջև բախումները կանխելու համար Հյուսիսային Իռլանդիա են մտցվել բրիտանական զորքեր:

1971 – Բահրեյնն անկախացել է Միացյալ թագավորությունից։

1988 —վախճանվել է իտալացի ավտոմոբիլագործ և մրցավարորդ էնցո Ֆերրարին:

1992 – սկսվել է վրաց-աբխազական պատերազմը։

2007 –վախճանվել է  ռուս խորհրդային կոմպոզիտոր Տիխոն Խրեննիկովը:

2012 —վախճանվել է ռուս խորհրդային գիտնական, հեռուստահաղորդավար Սերգեյ Կապիցան:

Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular