ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Նաիրիտ» գործարանի մոտ գրենական պիտույքների պահեստ է այրվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հրդեհ է բռնկվել Երեւանի «Նաիրիտ» գործարանի մոտակայքում գտնվող գրենական պիտույքների պահեստում։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՆԳՆ փրկարար ծառայությունից։

Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մասիսի փողոցում գտնվող գրենական պիտույքների պահեստում (մոտ 100 քմ)։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:27-ին, մարվել՝ 01։45-ին։ Այրվել են գրենական պիտույքներ, ջերմահարվել են պահեստի պատերը եւ առաստաղը (մոտ 40 քմ):

Դեպքի վայրում է գտնվել ՆԳՆ ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Տիգրան Պետրոսյանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular