ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՌԴ-ում ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Կամչատկայի արևելյան ափերի մոտ 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. հայտնում է ՌԴ ԳԱ երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղը։

«ՌԴ ԳԱ երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղի տվյալներով՝ գրանցվել է 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ։ Աղբյուրը գտնվել է ծովի մակարդակից 127 կիլոմետր խորության վրա»,- ասվում է հաղորդագրության մեջ։

ՌԴ ԱԻՆ Կամչատկայի երկրամասի գլխավոր տնօրինության տվյալներով՝ երկրաշարժը բնակավայրերում չի զգացվել, և տեղի բնակիչներից այդ մասին հաղորդումներ չեն եղել։ Ցունամիի վտանգ չի եղել: Զոհեր և ավերածություններ չկան։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular