ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանի ԱԳՆ-ն ՀՀ հասցեին հերթական մեղադրանքն է հնչեցրել՝ հայտարարելով «սահմանների մոտ տեխնիկայի կուտակման» մասին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է ՄԱԿ Անվտանգության խորհրդին Հայաստանի դիմումին «սահմանների մոտ տեխնիկայի կուտակման» մասին մեղադրանքով։

Իրեն բնորոշ անպարկեշտ ոգով Ադրբեջանի ԱԳՆ-ն Հայաստանին մեղադրում է «ռեւանշիզմի» եւ Արցախի շրջափակման մասին «իրականությունն աղավաղելու» մեջ, ընդ որում՝ բացահայտ ցույց է տալիս, որ շրջափակման նպատակը Աղդամով ճանապարհի օգտագործումը պարտադրելն է։ «Հայաստանը օգոստոսի 5-ին խախտել է Աղդամ-Խանքենդի ճանապարհի օգտագործման եւ Եվլախում Ղարաբաղի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման կազմակերպման պայմանավորվածությունը։ Եթե Հայաստանը եւ նրա «ինքնահռչակ սուբյեկտը» կատարեին այդ պայմանավորվածությունները, հարցը կլուծվեր օգոստոսի սկզբին՝ ղարաբաղյան շրջանի բնակիչներին հումանիտար բեռների առաքման ընդունելի շրջանակների, ինչպես նաեւ մարդկանց, բեռների եւ տրանսպորտային միջոցների  երթեւեկության ուղիների հեշտացման ապահովմամբ»,- նշվել է ԱԳՆ հայտարարությունում։

Այս անհեթեթ պնդումը «ամրապնդվում» է «ռազմաինժեներական եւ ռազմաշինարարական այլ աշխատանքների կատարման» եւ «Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով հերթական ռազմական արկածախնդրության նպատակով սպառազինության եւ Հայաստանի ԶՈւ զորակազմի լայնամասշտաբ կուտակման մասին մեղադրանքով»։

«Հայաստանի նման գործողությունները ցույց են տալիս, որ Երեւանը չի դադարեցրել իր տարածքային հավակնություններն Ադրբեջանից, եւ Ադրբեջանի տարածքային ամբողջականության նրա բանավոր ընդունումը տարբերվում է «երկրի վրա» տեղի ունեցող գործողություններից։ Ելնելով դրանից՝ Ադրբեջանը իրեն իրավունք է վերապահում պաշտպանել իր ինքնիշխանությունը եւ տարածքային ամբողջականությունը բոլոր օրինական միջոցներով, որոնք նախատեսված են ՄԱԿ Կանոնադրությամբ եւ միջազգային իրավունքի այլ համընդհանուր փաստաթղթերով»,- հայտարարել են Ադրբեջանի ԱԳՆ-ում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular