ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով վնասվել է բնակելի շենքը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ռուսական լրատվամիջոցները հայտնում են Բելգորոդում ուկրաինական ԱԹՍ-ի գրոհի մասին, որի հետևանքով կան վնասներ։ Տարածաշրջանի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը Telegram-ի իր ալիքում հայտնել է, որ Բելգորոդ քաղաքի Եսենինի փողոցի շենքերից մեկում 5 բնակարան է վնասվել, ենթադրաբար անօդաչու թռչող սարքի գրոհի հետևանքով։ Վնասվել են նաև մոտակայքում կայանված 16 ավտոմեքենաներ։

«Ճշտվում է Բելգորոդի Եսենինի փողոցում արտակարգ դրության մասին տեղեկատվությունը: Ավարտվում է բեկորների և ճակատի վնասված սալիկների հեռացումը: Բնակարան առ բնակարան շրջայցն ավարտված է: Ընդհանուր առմամբ վնասվել են 5 բնակարան (ջարդվել են պատուհանների ապակիները) եւ 16 ավտոմեքենա»,- գրել է Գլադկովը։

Նա նաև հայտնել է, որ շենքի կրող կառուցատարրերը չեն վնասվել, միջադեպի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան։

Բելգորոդի Շուխովի անվան պետական ​​տեխնոլոգիական համալսարանի մասնագետները հաստատել են, որ օգոստոսի 13-ին Բելգորոդի Եսենինի փողոցում բնակելի շենքը վնասվել է ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular