ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ստեփանակերտի ջրամատակարարումը վերականգնվել է մասամբ. խորհուրդ է տրվում խիստ նպատակային օգտագործել ջուրը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Խնդրում ու հորդորում ենք խնայողաբար եւ խիստ նպատակային օգտագործել խմելու ջուրը, որպեսզի համակարգի վերջին օրերի ձեռքբերումները ի չիք չդառնան, եւ հնարավոր լինի մեր դեռ ջրազուրկ բնակիչներին եւս ապահովել կենարար հեղուկով: Այս մասին հայտարարություն է տարածել Ստեփանակերտի համայնքապետարանը։

Հարգելի՛ ստեփանակերտցիներ, ինչպես արդեն գիտեք՝ մայրաքաղաքը սնուցող գետերի պաշարներն օդի բարձր ջերմաստիճանի պատճառով վերջին օրերին սակավացել են, ինչը բացասաբար է ազդում շուրջօրյա ջրամատակարարման համակարգի բնականոն աշխատանքի վրա: Մասնավորապես, օգոստոսի 10-ից խնդիրներ են առաջացել ջրաբաշխ ցանցի 4-րդ, 5-րդ, 9-րդ եւ 10-րդ գոտիների որոշ հատվածներում: Քաղաքային իշխանության հետեւողականության եւ ջրամատակարար «Ջրմուղ-կոյուղի» ընկերության  ջանքերի շնորհիվ օգոոստոսի 13-ի լույս 14-ի գիշերը հաջողվել է գրեթե լրիվությամբ վերականգնել ջրամատակարարումը 9-րդ գոտում: 4-րդ ու 5-րդ գոտիներում խնդիրը կարգավորվել է մասամբ, որովհետեւ դեռ ջրազուրկ են Սարին թաղ եւ Վ. Բարեպաշտ թաղամասերը: 10-րդ գոտում շարունակվում են վերականգնողական աշխատանքները: Պատճառած անհարմարությունները փոքրիշատե մեղմելու նպատակով ջրազուրկ բազմաբնակարան շենքերի բակերում տեղադրվել ու տեղադրվում են ջրի բաքեր... ❗️Հարգելի՛ քաղաքացիներ, հիդրոօթերեւութաբանների՝ առաջիկա օրերի կանխատեսումները լավատեսական չեն, ինչը նշանակում է՝ տոթ եղանակը շարունակվելու է: Ուստի խնդրում ու հորդորում ենք խնայողաբար եւ խիստ նպատակային օգտագործել խմելու ջուրը, որպեսզի համակարգի վերջին օրերի ձեռքբերումները ի չիք չդառնան, եւ հնարավոր լինի մեր դեռ ջրազուրկ բնակիչներին եւս ապահովել կենարար հեղուկով:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular