Իրանը ՌԴ-ում ներկայացրել է անօդաչուներ եւ ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրանը ներկայացրել է անօդաչու թռչող սարքերի տարբեր տեսակներ, ինչպես նաեւ ռադիոէլեկտրոնային պայքարի եւ ռադիոհետախուզության միջոցներ Ռուսաստանում, «Բանակ-2023» միջազգային ռազմատեխնիկական համաժողովում, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։
Մասնավորապես, Իրանը ցուցադրել է Arash, Ababil-5, Karrar անօդաչուները, ինչպես նաեւ ռադիոէլեկտրոնային պայքարի Hunter-2 համակարգը, որը 200 կիլոմետր հեռվից հայտնաբերում է ինքնաթիռի տիպի անօդաչուները։
«Այն ոչ միայն պարզապես հայտնաբերում, այլեւ աշխատում է խոցման համակարգերի հետ միասին, ընդ որում՝ ցանկացած տեսակի։ Համակարգերից յուրաքանչյուրը, որն այստեղ ներկայացվել է, ունի մարտական օգտագործման հարուստ փորձ։ Իրանը բաց է Ռուսաստանի հետ համագործակցության համար պաշտպանական ոլորտում»,- ասել են զրուցակիցները։
Վահանակին ներկայացված է նաեւ Shahin-ը՝ Իրանի արտադրության առաջին էլեկտրոնային անօդաչուն։ Սարքն ունի հինգ էլեկտրոնային շարժիչ եւ կարող է շարժման մեջ գտնվել երկու-երեք ժամ. թռիչքի առավելագույն բարձրությունը՝ մոտ 4 կիլոմետր։
Իրանը ցուցադրել է նաեւ GB125 կառավարվող ռումբեր, Yasin ուսումնամարզական ինքնաթիռը, նավակներ, СМ-300 հականավային թեւավոր հրթիռներ։
Համաժողովն ընթանալու է օգոստոսի 14-20-ը Ալաբինոյի զորադաշտում եւ Կուբինկայի օդանավակայանում։ Նախատեսվում է 85 օտարերկրյա ընկերությունների եւ կազմակերպությունների մասնակցություն 7 պետություններից։