ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լատվիայի վարչապետը հրաժարական է տալիս

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Լատվիայի վարչապետ Կրիշյանիս Կարինշը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ հրաժարական է տալիս, հայտնում է Delfi-ն։

«Պետության զարգացման համար անհրաժեշտ է ուժեղ և դինամիկ կառավարություն, որը կարող է բարդ որոշումներ կայացնել»,- հայտարարել է քաղաքական գործիչը։

Կարինշը լրատվամիջոցներին հայտնել է, որ հինգշաբթի օրը նախագահին կառավարության հրաժարականի դիմում կներկայացնի։ Նա նաեւ «Նոր միասնությանը» կոչ է արել վարչապետի պաշտոնում երկրորդ թեկնածու առաջադրել։

 

Ոչ պաշտոնապես հայտարարվել է, որ հաջորդ վարչապետը կարող է դառնալ ներկայիս բարեկեցության նախարար Էվիկա Սիլինյան («Նոր միասնություն»)։ Սակայն ասուլիսում նա չմեկնաբանեց տեղեկությունները, թե ինքը կարող է զբաղեցնել այս պաշտոնը։ Սիլինյան ընդգծել է, որ «Նոր միասնությունը» դեռ չի վարել վարչապետի թեկնածուի ընտրության ընթացակարգը, սակայն օգոստոսի 16-ին նախատեսված է քաղաքական ուժի հանդիպումը, որին որոշում կկայացվի կառավարության հաջորդ ղեկավարի մասին։ 

Նախարարների ներկայիս կաբինետը կշարունակի իր աշխատանքը մինչև նոր կառավարության ձևավորումն ու հաստատումը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular