ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ուկրաինացի զինվորականները Բախմուտի ուղղությամբ 3 քառ. կմ տարածք են ազատագրել. Ուկրաինայի պաշտպանության փոխնախարար

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարար Աննա Մալյարը հայտնել է, որ ուկրաինացի զինվորականները Բախմուտի ուղղությամբ 3 քառ. Կմ տարածք են ազատագրել, հայտնում է Украинская правда-ն։

Նրա խոսքով, Բախմուտի ուղղության հարավային թեւում ընդհանուր 40 քմ. կմ տարածք է ազատագրվել։

Նա նաև նշել է, որ հակառակորդն այս շաբաթ փորձել է վերականգնել Կլեշչեևկայից, Անդրեևկայից և Կուրդյումովկայից արևմուտք ընկած հատվածներում կործցրած դիրքերը։

 

Բացի այդ, Մալյարը հայտնել է, որ պաշտպանները հաջողություններ են գրանցել Ուրոժանիում՝ հարավային ճակատում և հարձակում են իրականացնում Մելիտոպոլի և Բերդյանի շրջաններում:

Նաև, ըստ Մալյարի, զինված ուժերը որոշակի հաջողություններ են ունեցել Ստարոմայորսկոգոյի հարավում և հարավ-արևելքում։

Մալյարը նաև հաստատել է, որ ուկրաինացի զինվորականները հաջողությամբ կատարել են Խերսոնի շրջանի Դնեպրի ձախ ափին առաջադրանքը։

«Այնտեղ որոշակի խնդիրներ են իրականացվել որոշակի ստորաբաժանումների կողմից, եւ այդ խնդիրները կատարվել են։ Այնտեղ ոտք դնելու համար անհրաժեշտ է տեղահանել թշնամուն և մաքրել տարածքը»,- նշել է նա։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular