Ռուսական ընկերությունն օտարերկրացիների հետ մեկ օրում կնքել է ավելի քան 500 մլն դոլարի պաշտպանական պայմանագրեր
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ«Ռոսօբորոնէքսպորտը» «Բանակ-2023» համաժողովի առաջին օրը օտարերկրացի գործընկերոջ հետ կնքել է ավելի քան 500 մլն դոլարի գործարք։ Այս մասին պատմել է ընկերության ղեկավար Ալեքսանդր Միխեեւը։ Նրա խոսքով՝ 2022թ. համաժողովում «Ռոսօբորոնէքսպորտը» ստորագրել էր ավելի քան 400 մլն դոլարի գործարքներ, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։
Ավելի վաղ «Ռոստեխը» տեղեկացրել էր, որ 2022թ. պետական կորպորացիան օտարերկրյա պատվիրատուների հետ կնքել էր ավելի քան 1 տրլն ռուբլու պայմանագրեր։