ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ակնկալում եմ համակողմանի հետաքննություն ողբերգական ավտովթարի մանրամասները բացահայտելու համար․ Խաչատուրյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Նախագահ Վահագն Խաչատուրյանը ցավակցություն է հայտնել Երեւան-Գյումրի ավտոճանապարհին 11 մարդու կյանք խլած ողբերգական վթարի առնչությամբ։

Խոր ցավով տեղեկացա Շիրակի մարզի Լանջիկ գյուղի մոտակայքում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի մասին, որն անմեղ մարդկային կորուստների եւ վիրավորների պատճառ դարձավ: 

Այս ծանր պահին իմ վշտակցությունն ու զորակցությունն եմ հայտնում զոհվածների ընտանիքներին, հարազատներին եւ մերձավորներին՝ մաղթելով համբերություն եւ տոկունություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում։

Ակնկալում եմ իրավապահ մարմինների կողմից համակողմանի հետաքննության իրականացում՝ այս ողբերգական ավտովթարի մանրամասների բացահայտման ուղղությամբ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular