ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀԱՊԿ խաղաղապահները կվերազինվեն ժամանակակից սպառազինությամբ և զինամթերքով

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) միացյալ շտաբի ղեկավար, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը հայտարարել է հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախապատրաստման ավարտի մասին՝ կազմակերպության խաղաղապահներին ժամանակակից սպառազինությամբ և տեխնիկայով զինելու վերաբերյալ։ Այս մասին Սիդորովը հայտարարել է «Բանակ-2023» համաժողովին ժամանակ։

«Ավարտվել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի «ՀԱՊԿ խաղաղապահ ուժերին ժամանակակից սպառազինությամբ, ռազմական և հատուկ տեխնիկայով, հատուկ միջոցներով զինելու մասին» որոշման նախագծի նախապատրաստումը»,- ասել է նա։

Միջոցառման ընթացքում Սիդորովը մասնակցել է Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի պաշտպանական գերատեսչությունների ներկայացուցիչների հետ հանդիպումներին։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular