ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նոր ողբերգությունից հետևություններ չեն անի. hամատարած և համակարգային տապալում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանը երեկ արթնացավ հերթական ողբերգության մասին լուրով։ Գյումրի–Երևան ճանապարհին՝ Լանջիկ գյուղի մերձակայքում, «Զիլ» մակնիշի բեռնատարի ու «Ֆոլկսֆագեն» միկրոավտոբուսի բախման հետևանքով տեղում մահացել էին մարդատար մեքենայի տասն ուղևորներն ու վարորդը։ Եվս 6 մարդ ծանր և ծայրահեղ ծանր վիճակում՝ այդ թվում «Զիլի» վարորդը, տեղափոխվել էին «Գյումրի» բժշկական կենտրոն։ Բոլորն էլ չափազանց լուրջ վնասվածքներ են ստացել, հարվածի հետևանքով երկումեքենաներն ամբողջությամբ ջախջախվել էին։ Քննչական կոմիտեն շտապեց հայտարարել, թե «Զիլը» դուրս է եկել հանդիպակաց ուղեմաս և մեծ արագությամբ հարվածել մարդատար միկրոավտոբուսին։ Ճանապարհի շինարարությամբ զբաղվող «Սինոհիդրո» ընկերությունն էլ հայտարարել էր, թե տարածքում առավելագույն արագությունը 50 կմ/ժ-ն է։ Հարվածն այնքան ուժգին է եղել, որ վստահաբար մեքենաներն ընթացել են շատ ավելի բարձր արագությամբ։  Ի դեպ այդ հատվածն ընդհանրապես գիշերները չեն լուսավորվում, չկան համապատասխան նշաններ և, ինչպես նշում են տարածքին ծանոթ մարդիկ, միշտ էլ վտանգավոր է եղել։

Երեկ էլ նաև «Սուրմալուի» ողբերգական վթարի տարելիցն էր, երբ հրավառության նյութերի պայթյունի հետևանքով առևտրի կենտրոնում 16 մարդ մահացավ, ևս մեկն էլ մինչ օրս անհետ կորած է համարվում։ Անցած տարվա ողբերգությունից հետո, սոցիալական ցանցերում հանրությունը վրդովմունք է բարձրացրել իշխանութուններին մեղադրելով իրենց պարտականությունները բավարար կերպով չկատարելու, անվտանգության կանոնները չպահպանելու մեջ։

Մեկ տարի հետո ոչինչ չի փոխվել, ճանապարհներին էլ վիճակը խայտառակ վատ է։ Հայաստանում ճանապարհային վթարներից մահացությունը գերազանցում է բոլոր հարևաններին, ինչը համակարգային բարդակի և ամենաթողության հետևանքն է։ Գործող իշխանությունները տապալել են հնարավոր ամեն ինչ, այդ թվում նույնիսկ ճանապարհների ասֆալտաշինությունն ու շինարարությունը, թեև, այսպես կոչված հեղափոխությունից հետո իշխանության գալով, սիրում էին անընդհատ հանրությանը ցույց տալ իրենց արած ասֆալտը։ Վստահաբար, օրեր անց այս մի ողբերգությունն էլ մոռացության կմատնվի, և միայն զոհերի հարազատները կմնան իրենց վշտի հետ, իսկ հանրությունը գործող վարչախմբին այդպես էլ չի պարտադրի, կամ չի պահանջի իրականացնել իրենց անմիջական պարտականությունները, և հանրությունը կսպասի արդեն հաջորդ ողբերգությանը։

Ավետ Աբրահամյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular